Մարգարիտա Գրիգորյանի ընտանիքն ապրում է Նոր Արեշի նախկին հանրակացարանում։ 49-ամյա Մարգարիտան ունի 6 երեխա, նրանցից 3-ը՝ անչափահաս։ Ընտանիքի գոյությունը պահում է՝ հավաքարար աշխատելով մի ատամնաբուժական կլինիկայում։
Սա մեկն են այն 160 ծայրահեղ աղքատ ընտանիքներից, որոնք ապրում են Նոր Արեշ 35 փողոցի 127/2 հասցեում գտնվող հանրակացարանի այս մասնաշենքում։
Հանրակացարանում շուրջ 170 երեխա կա։ Մեր այցի պահին նրանցից մի քանիսը բակում ֆուտբոլ էին խաղում․․․ (Ֆոտոռեպորտաժը՝ Կարեն Մինասյանի)