Արաբկիրում, մինչ ՀՀԿ ղեկավարը կսկսեր ելույթը, բեմահարթակում համերգային ծրագիր էր, որը դիտելու էին եկել մեծ թվով մարդիկ` պատանիներ, երիտասարդներ ու տարեցներ:
«Մենք քաղաքական ուժ ենք, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ փոխելու գործելաոճից, մենք չենք վարանում որոշումներ կայացնել, բայց նաեւ սխալները ընդունել գիտենք», - ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության ղեկավարը: - «Մենք ունենք մեր հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների լուծման հիմնավոր ծրագրեր, բայց նաեւ գիտենք լսել ու հաշվի նստել հնչող առաջարկների ու քննադատության հետ… Մենք միշտ բաց ենք արդիականն ու նորը ընդունելու համար»:
Եվ հենց դա է պատճառը, ըստ նախագահի, որ, լինելով իշխող կուսակցություն, Հանրապետականն իր ընտրողներին ներկայանում է փոփոխությունների օրակարգով. - «Մենք ծրագրում ենք նոր գերակայություններով առաջ տանել մեր տնտեսությունը եւ զարգացման արդյունքները հասցնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք ծրագրում ենք փոխել կյանքի պայմանները… Մենք ծրագրում ենք փոխել տարիներ ի վեր ամրացած վերաբերմունքը մեր մայրաքաղաքի, մեր Երեւանի հանդեպ»:
«Հանրապետականն իրականացնելու է հատուկ ռազմավարություն` համատիրությունների կայացման նպատակով», - Երեւանի մասին խոսելիս` ասաց Սերժ Սարգսյանը: Երեւանի բնակչության համար ստեղծված աշխատատեղերը բավարար չեն, գտնում է իշխող կուսակցության ղեկավարը. - «Վարելու ենք այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ ոչ միայն մենք, այլեւ դուք ինքներդ եք կարողանալու աշխատեղեր ստեղծել` հիմնելով ձեր գործը»:
Շարունակելով խոսել իրենց ծրագրերի մասին` Սարգսյանը հայտարարեց, որ հասարակության բոլոր խավերի համար կրթությունը լինելու է մատչելի: Նրա խոսքով, ոչ մի սովորող երեխա չի կորցնելու ուսում ստանալու հնարավորությունը` փող չունենալու պատճառով:
«Բայց միայն մատչելին քիչ է: Հայաստանի նոր սերնդին անհրաժեշտ է որակյալ կրթություն: Հայ ժողովրդի ներուժն ու տաղանդը պետք է բացահայտվի նոր համակարգի պայմաններում: Մենք մեր յուղի մեջ տապակվելով` ժամանակակից աշխարհում հեռուն չենք կարող գնալ: Իսկ մենք, ինչպես գիտեք, ծրագրում ենք շատ հեռուն գնալ», - հավալեց նախագահը:
«Այսօր Հայաստանը լուրջ քայլ է կատարում ժամանակակից երկիր դառնալու ճանապարհին», - հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ թվարկեց ապագայի անելիքը. - «Տնտեսությունն ենք զարգացնելու եւ պայքարելու ենք Արցախի ազատությունը միջազգայնորեն ձեւակերպելու համար: Պայքարելու ենք հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման: Պայքարելու ենք հակահայ քարոզչության դեմ, որ արդեն անցել է բոլոր սահմանները: Պաշտպանելու ենք Հայաստանի քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Պաշտպանելու ենք նրան իրավաբանորեն եւ ֆիզիկապես: Պաշտպանելու ենք մեր հայրենակիցների իրավունքները աշխարհում»:
ՀՀԿ-ի առաջնորդը խնդրեց արաբկիրցիներին, որ մայիսի 6-ի ընտրություններում իրենց քվեներով սատարեն Հանրապետականի թե' համամասնական ցուցակին եւ թե' մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին:
Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ն եւ նրա մեծամասնականով առաջադրված երկու թեկնածուները կարող են արժանապատվորեն ներկայացնել Արաբկիր համայնքը Ազգային Ժողովում:
Ի դեպ, Արաբկիրում անցկացված հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին փորձեցին մոտենալ բանակում մահացած զինծառայողների ծնողները, սակայն դա նրանց չհաջողվեց:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում եւս Հանրապետական կուսակցության ղեկավարը ներկայացրեց ՀՀԿ-ի ծրագրի որոշ դրույթներ եւ կոչ արեց ընտրել այդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված իշխող կուսակցության թեկնածուին: