Օրեր առաջ «Ռեգիոն» հետազոտական ընկերության ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը լրագրողների հետ հարցազրույցում նշել էր, որ Facebook սոցիալական կայքը բաց հարթակ է կուսակցությունների համար, որտեղ վերջիններս կարող են անվճար ու մատչելի քարոզչություն իրականացնել:
Լաուրայի հավաստմամբ՝ մեծացել է ընտրությունների թեմայով մեկնաբանությունների քանակը:
Փետրվարի 1-ից մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են 5 լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, իրենց հետազոտությունների երկրորդ փուլում ապրիլի 8-ից սկսել են կուսակցությունների եւ ֆեյսբուքում ակտիվ քաղաքական գործիչների ուսումնասիրությունները:
Facebook-ի հայաստանցի օգտատերերը տարեցտարի ավելանում են. 2012-ի մարտ ամսվա տվյալներով` հայաստանցի օգտատերերի թիվը 290.840 է:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս սոցիալական ցանցերում ու բլոգերում բավականին ակտիվացել է քաղաքական քարոզարշավը: Իր կարծիքով՝ դեռեւս շուտ է ասել, որ սոցիալական ցանցերը կարող են որեւէ ազդեցություն ունենալ, որովհետեւ նկատում է, որ մարդիկ չեն կողմնորոշվում Facebook-ում եղած կարծիքներով:
«Պատճառը նրանում է, որ սոցիալական ցանցերը, նամանավանդ Facebook-ում ներգրավված այն սոցիալական շերտը, որը մակարդակով եւ գրագիտությամբ, լեզուների տիրապետությամբ եւ կրթությամբ բարձր է Հայաստանի բնակչության միջին խավից: Այդ մարդիկ զարգացած են, վաղուց կողմնորոշվել են եւ գիտեն՝ ով ում կընտրի՝ ՀՀԿ-ն` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ն` ԲՀԿ-ին...»:
Տիգրանի կարծիքով, Facebook-ում 300.000 հայերից 30.000-40.000-ն են ակտիվ. - «Այդ 30-40 հազարով փորձել կռահել Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների արդյունքը անհնար է լինելու եւ խաբուսիկ է լինելու: Որովհետեւ որոշ մարզեր ընդհանրապես կտրված են համացանցից եւ դեռեւս հին մեթոդներով են այնտեղ աշխատում: Երբ բոլորը համացանցում լինեն, այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ եզրակացություն անել»:
Փորձագետի պնդմամբ՝ սոցիալական կայքերի մեջ ամենաքաղաքականացվածը Facebook-ն է, իսկ ամենաքիչ քաղաքականացվածը՝ odnoklassniki.ru-ն: