Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանությունը, ինչպես այսօր հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «քաղաքական հենք չունի»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Կարեն Եսայանի դիակը հայտնաբերվել է երեկ ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարեւանությամբ իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենայում` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում:
«Ի սկզբանե ասեմ, որ դա քաղաքական հենք չունի: Միանշանակ պնդում եմ դա», - Գյումրիում լրագրողներին ասաց Վլադիմիր Գասպարյանը` շարունակելով. - «Երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան: Այս պարագայում բացառություն չի կարող լինել. շատ շուտափույթ բացահայտումը կլինի»:
Կարեն Եսայանի ընտանիքը բնակվում է Միացյալ Նահանգներում, իսկ ինքը` Կարենը մի քանի ամիս առաջ վերադարձել էր Գյումրի` ամուսնանալու նպատակով:
Ի դեպ, անցած գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնի դիմաց վրաերթի է ենթարկվել եւ տեղում մահացել այս գործով քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը: Վրաերթը կատարած Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է: