«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, թե չի կատարի «Ժառանգություն» կուսակցության որեւէ պայման: «ժառանգություն»-ն իր հերթին հայտարարում է, որ ցանկացած քաղաքական ուժ, ով իսկապես ուզում է, որ առաջիկա ընտրություններն անցնեն ազատ ու արդար, պետք է դուրս գա իշխող կոալիցիայից:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ինքը [«Բարգավաճ Հայաստան»-ը] մինչեւ հիմա գտնվում է անցած տարվա միջկուսակցական հուշագրի, հակասահմանադրական հուշագրի շրջանակներում: Ով գնում է այդ ժողովրդահաճո գործը անելու համար, ինքը պիտի դուրս գա հուշագրից, ինքը պիտի հերքի, մերժի ընտրակաշառքի ուղղակի կամ անուղղակի հնարավորությունը»:
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ոչ ոք իրավունք չունի «Բարգավաճ»-ին նախապայմաններ առաջադրել ու քաղաքական սահմաններից եւ կոռեկտությունից դուրս հայտարարություններն իրենք չեն մեկնաբանում:
«Որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ, գործիչ ուղղակիորեն իրավունք չունի «Բարգավաճ Հայաստան»-ին որեւէ նախապայմաններ, որեւէ պայմաններ առաջադրել: Ես ուղղակի դա գնահատում եմ կոռեկտության բոլոր սահմանների խախտում», - հավելեց նա:
Զոհրաբյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ միայն չի կատարի «ժառանգության»` երեկ ներկայացրած պահանջը, այլեւ «Ժառանգության» բացակայությունը չի կարող խանգարել այլ քաղաքական ուժերին շարունակել աշխատանքը վերջերս ձեւավորված շտաբի շրջանակներում:
«Ժառանգություն»-ը հայտարարել է, որ Ազգային ժողովի ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի հետագա աշխատանքներին կմասնակցի պայմանով, եթե շտաբի ձեւավորման հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի ղեկավարները:
Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգության» պատճառաբանությունները որակեց «ծիծաղելի ու մանկական»: Նրա խոսքով` «Ժառանգության» պայմանը կատարելը պարզապես իմաստ չունի:
Անցած շաբաթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 4 քաղաքական ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, Դաշնակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը ստորագրեցին մի հայտարարություն, որով ձեւավորեցին Ազգային Ժողովի ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ:
Երեկ շտաբի աշխատանքների շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց իրենց պայմանի մասին` որ փաստաթուղթը ստորագրեն կուսակցությունների առաջնորդները:
Այսօր արդեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց իրենց պայմանի դրդապատճառները: Հովհաննիսյանն ասում է, որ եթե իսկապես քաղաքական ուժերը մտադիր են նպաստել ազատ ու արդար ընտրությունների անցկացմանն ու թույլ չտալ ընտրախախտումներ, ապա իրենց այդ ցանկությունը իրենց իսկ ստորագրությամբ պետք է հաստատեն հռչակագրում հենց քաղաքական ուժերի ղեկավարները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, հայտարարում է, որ կուսակցության անունից հռչակագիրը ստորագրած Վարդան Օսկանյանն իրենց առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի որոշմամբ ու իմացությամբ է ստորագրել շտաբի ձեւավորման մասին հայտարարությունը:
Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգության» պահվածքը համարում է անհասկանալի այն առումով, որ անցած շաբաթ շտաբի ձեւավորման սկզբում նման պայման այս քաղաքական ուժը չէր առաջադրել, բայց մեկ շաբաթ անց հանկարծ նման հայտարարություն արեց:
«Սա նշանակում է, որ «Ժառանգության» դիրքորոշումը թելադրված է», - ասաց Զոհրաբյանը` չմանրամասնելով, թե ում կողմից: