«Մեր դիտարկումների եւ առկա ծրագրերի իրականացման ընթացքում մենք բացահայտեցինք, որ կանայք ձեռներեցության ոլորտում շատ ավելի մասնատված են գործունեություն իրականացնում, որը նաեւ մի շարք խնդիրներ է իր հետ առաջ բերում», - նշեց Ասատրյանը:
Հենց այս նպատակով էլ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Կին ձեռներեցների զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը, որի շրջանակներում էլ այսօր տեղի ունեցավ www.businesswoman.am կայքի շնորհանսեսը:
Կայքը ներկայացնում է կին ձեռներեցներին, տալիս տեղեկատվություն նրանց գործունեության մասին, տեղեկացնում ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից ու նորություններից:
«Կնոջն այսօր մի կողմից թվում է, թե պետության կողմից խրախուսվում է ձեռներեցությամբ զբաղվելու քաղաքականությունը, բայց մյուս կողմից էլ լրացուցիչ հնարավորությունները դեռեւս այն մակարդակի վրա չեն, որպեսզի մենք իսկապես ասենք, որ խրախուսվում է հատկապես փոքր եւ միջին բիզնեսը: Շատ բացեր կան եւ նույնիսկ օրենսդրության մեջ: Եվ մենք հետամուտ ենք լինելու որոշակի փոփոխությունների ի նպաստ մեր երկրում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, հատկապես կանանց շրջանում: Շատ կարեւորում ենք, որպեսզի կին ձեռներեցի դրական կերպարն ավելի տեսանելի լինի հանրության համար, օրինակ դառնա մյուս կանանց համար», - ասաց Ասատրյանը:
Հարցին, թե ինչ կտա այս կայքը ձեռներեց կնոջը, «Գյուղի կին» հասարակական կազմակերպության նախագահ Վերա Զաքարյանը պատասխանեց. - «Սեմինարներին մասնակցելու ժամանակ չունեն, նրանց համար դասընթացներ հազվադեպ են կազմակերպվում, կազմակերպված սեմինարներին էլ ոչ բոլոր են կարողանում մասնակցել»:
Խոսելով առհասարակ գործարար կնոջ կերպարից, տեղից ու դերից` «Լոտուս» շնչառական մարմնամարզության, յոգայի կենտրոնի հիմնադիր Կարինե Ասրյանը վստահեցնում է, որ այսօր հայ գործարար կինը կարող է իր ուսերին վերցնել տնտեսությունը զարգացնելու կարեւոր գործընթացը:
«Կանայք շատ ուժեղ, կրեատիվ մտածելակերպ ունեն, ի տարբերություն տղամարդկանց, որոնք ավելի ռացիոնալ մտածելակերպ ունեն: Այդ բոլոր նորարարությունները, հետաքրքիր մտահղացումները կանանցից են գալիս: Դրա համար արդեն կոնկրետ գործնական առումով ժամանակն է, որ կինը շատ մեծ ուժով բացվի եւ իրեն բացահայտի», - ասաց Ասրյանը:
Կարինեն իր սեփական փորձն օրինակ բերելով, նշում է, որ բիզնեսը հիմնելու հենց սկզբնական շրջանից խանգարողներ չի ունեցել, գործը սկսել ու շարունակում է զարգացնել մեծ սիրով, իսկ գործի նկատմամբ սերն ու նվիրվածությունն էլ համարում է իր հաջողության գաղտնիքը:
Նա վստահ է, որ կնոջ աշխատանքին բիզնեսի աշխարհում խոչընդոտողներ չկան:
Սակայն Վերա Զաքարյանի խոսքով` եթե քաղաքում բնակվող ձեռներեց կնոջ խնդիրները շատ չեն, ապա պատկերն այլ է գյուղում բնակվող կնոջ համար: Նրանց խնդիրները սկսում են հենց հայկական մենթալիտետից:
Նա ունի նաեւ իր սեփական փոքրիկ բիզնեսը, մոտ 10-ը տարի է զբաղվում է չրերի ու աղանդերի արտադրությամբ: Հիշում է այն բոլոր դժվարությունները որոնց միջով անցել է մինչեւ իր բիզնեսը կայացրել է:
«Ժամանակին, երբ նոր էինք գործը սկսել, դեռ օրենսդրական դաշտն այդպես լավ չէր, ինչպես հիմա: Օրինակ, հենց հարկայինի աշխատողները պատրաստ չէին նրան, որ պետք է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին օգնեն, օժանդակեն: Ընհակառակը, փորձում էին խանգարել, խոչընդոտել, ինչ-որ ավելորդ բաներ փնտրել, եթե կին է` եռապատիկ: Շատ կազմակերպություններ այդ ժամանակ փակվեցին: Իսկ այսօր, փառք Աստծո, օրենսդրական դաշտը համեմատաբար լավ է, հոգեբանությունը փոխված է, մի քիչ բարձրացել է վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ»,- նշում է Զաքարյանը: