Այս առիթով «Մաքսլիբերթի»-ն այսօր զրուցել է Արմեն Մարտիրոսյանի հետ, ով Հայկական գիտական համագործակցության կայքի հիմնադիրներից մեկն է:
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես նայում էի աստղազարդ երկնքին, ուսումնասիրում էի աստղերը, փորձում մոլորակներ գտնել: Բայց ավելի լրջորեն զբավել եմ այդ ոլորտով, սիրողական մակարդակով, իհարկե, 17-18 տարեկանից սկսած: Ամառային արձակուրդները նվիրեցի դրան, բազմաթիվ գիտահանրամատչելի հոդվածներ կարդացի այդ ընթացքում»:
Արմենը նշեց, որ շատ հաճախ աստղագիտություն ու աստղաբանություն տերմինները շփոթում են. աստղաբանները զբաղվում են «գուշակությամբ. ոչ մի գիտական հիմք չկա». - «Ինչպես երիտասարդներ, այնպես էլ հասարակության այլ ներկայացուցիչներ տարվում են դրանով՝ մոռանալով բուն աստղագիտության մասին»:
Համաշխարհային ճանաչում ունի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ զրուցեցինք տիեզերագնացության մասին:
«Տիեզերագնացությունը նախ հիմնված է աստղագիտական գիտելիքների վրա: Դա երկնային մեխանիկա է, որի շնորհիվ հնարավոր եղավ արդեն նախագծել եւ կառուցել այդպիսի ծրագրեր՝ արհեստական արբանյակի թռիչքը, շարժումները երկրի ուղեծրում: Մենք ունենք միջմոլորակային կայաններ, ավտոմատ կայաններ, որոնք թռչում են դեպի բոլոր մոլորակները՝ արդեն հասել են: Մենք ասելով՝ ի նկատի ունեմ ընդհանրապես մարդկությունը», - ասաց Միքայելյանը:
Նա անդրադարձավ առհասարակ հայ աստղագետների գործունեությանը թե' Հայաստանում, թե' արտերկրում` նշելով, որ մենք ունեցել ենք ընդամենը մեկ տիեզերագնաց՝ ամերիկահայ Ջեմյս Բաղյանը:
Աստղագետը նշեց Նորայր Սիսակյանի անունը, ով տիեզերական կենսաբանության հիմնադիր էր:
Միքայելյանն անդրադարձավ նաեւ մարդկանց՝ այլմոլորակայինների գոյությանը հավատալու խնդրին.
«Այդ խնդիրը մի կողմից ֆանտաստիկայի ոլորտն է, մյուս կողմից իրոք գիտական խնդիր է. ուսումնասիրել ու համոզվել՝ արդո՞ք կարող են լինել այլ քաղաքակրթություններ», - նշեց նա: