«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
«Ամեն ինչ էլ բացառված չէ։ Հիմնական խնդիրը՝ մենք պետք է մեր մեջ թշնամիներ ման չգանք։ Պետք է համախմբվածություն լինի, ընդհանուր բոլորը մտածեն երկրի հզորության, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար։ Հիմնական խնդիրն է սա», - Հրազդան քաղաքում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը։ - «Որովհետեւ ամեն մեկը պայքարում է մեկը մյուսի դեմ՝ ցեխ շպրտի, մեկը մյուսի մասին բաներ ասի․․․ այլ եթե այսօր դու մտածում ես երկրի ժողովրդի համար, ուրեմն մտածի երկրի ժողովրդի համար։ Անձնականի մասին մտածողը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու»։
ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաեւ իր կուսակցությանը վերջերս անդամագրված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն պնդմանը, թե կոալիցիան ձեւական է եղել:
«Կոալիցիան ձեւական չի եղել։ Հիմնական կոալիցիան, որ պարոն Օսկանյանը ասել էր, դա՝ ասում է, կոալիցիան ստեղծվում է այն ժամանակահատվածում, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ Հանրապետականը հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների՝ միասնական աշխատելու, դրա համար է ինքը ասել», - նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով․ - «Թե չէ՝ այսօր լրագրողները տարբեր ձեւի են մեկնաբանում։ Կարո՞ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ․․․»։
Մեկ շաբաթ առաջ «Բարգավաճ Հայաստանը» առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ Դաշնակցության, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի հետ ստորագրեցին ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն: Այն նպատակ ունի նպաստել ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: Ծառուկյանը նշում է, որ ամեն ինչ անելու է ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:
«Մենք բոլորի հետ համագործակցելու ենք արդար, թափանցիկ ընտրություններ ապահովելու։ Ժողովուրդը ում կվստահի, ինչ չափով կվստահի՝ տվյալ կուսակցությունը թող պատասխանատու լինի։ Մենք հավաքել ենք դիտորդներ էլ, փաստաբաններ էլ, արձանագրության ձեւեր էլ, տեսախցիկներ էլ, որ համապատասխան նկարահանվելու է։ Մենք տեր ենք կանգնելու մեր ձայներին։ Նորից եմ ասում՝ ես բոլորին շատ սիրում, հարգում եմ, նորից ես Ծառուկյան Գագիկն եմ․ իմ երկրի, իմ ժողովրդի համար ինչ արել եմ՝ ավելի շատ եմ անելու, անկախ ընտրություններից։ Ինչքա՞ն կվստահեն՝ մենք պատրաստակամ ենք այդ վստահությունը իրականացնելու», - ասաց ԲՀԿ առաջնորդը։
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրին՝ Ծառուկյանը հերթական անգամ կարեւորեց մանր ու միջին բիզնեսի զարգացումը՝ նշելով, որ անցած տարիներին իրենք դեմ են եղել այս ոլորտի հարկային բեռը ծանրացնող օրինագծերի ընդունմանը ու շարունակելու են աշխատել հարկային բեռի թեթեւացման ուղղությամբ:
Չարենցավանում ու Հրազդանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ընտրողներին կոչ արեց ընտրել իրենց խղճի թելադրանքով: