ՀՀ ոստիկանությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 6-ի դրությամբ կազմում է 2.482.739 մարդ։
Հաղորդագրությունում ասված է, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ընտրողների ընդհանուր թիվը հրապարակվում է յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ:
Ըստ այդմ՝ պատկերը հետեւյալն է․
Հաղորդագրությունում ասված է, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ընտրողների ընդհանուր թիվը հրապարակվում է յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ:
Ըստ այդմ՝ պատկերը հետեւյալն է․
- Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 74։
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 2։
- Քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 10։
- Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0: