Մասնագետների կարծիքով մոր եւ մանկան առողջապահության խնդիրներից մեկը կրծքով սնուցման խրախուսումն է, քանի որ կրծքով կերակրվող երեխաները ավելի քիչ են հիվանդանում, նրանց շրջանում ավելի ցածր է նաեւ մահացությունների տոկոսը:
Առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ իրականացնում է կրծքով կերակրման խրախուսման ծրագրեր:
«Միայն կրծքով սնուցման միջոցով կարող ենք խուսափել 60-ից ավելի մանկական մահացություններից: Մեր փոքր հանրապետության համար սա բավականինմեծ թիվ է», - նշեց «Վստահություն» ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը:
Կրծքով սնուցումը խարխուսելու համար Առողջապահության նախարարության ու Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից համատեղ մշակվել է օրենքի նախագիծ, սակայն ԱԺ-ում նախագծի հաստատումը հետաձգվել է եւ ուղարկվել վերամշակման:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխաների առողջությունն առաջնային է» ծրագրի ղեկավար Նաիրա Ղարախանյանին հարցրինք, թե չի՞ կարծում արդյոք, որ օրենքի նախագիծը չի հաստատվում այն պատճառով, որ մանկական սննդի եւ կեարկրախառնուրդների՝ Հայաստան հիմնական ներկրողը գործարար է, ով նաեւ Ազգային ժողովի պատգամավոր է։
«Չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ չունեմ փաստեր: Կարելի է ենթադրել, բայց չեմ կարող ասել, որ դա այդպես է: Կառավարությունը համենայն դեպս դրական դիրքորոշումով ուղարկել է ԱԺ», - հավելեց Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջապահության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Նշենք, որ նախագիծը նպատակ ունի վերացնել այն գործոնները, որոնք խոչընդոտում են կրծքով սնուցման խրախուսմանը, ինչպես նաեւ սահմանափակել մանկական կաթնախառնուրդների գովազդը եւ դրանց խրախուսումը:
Այժմ օրենքով արգելված է կաթնախառնուրդների գովազդը, իսկ Սուսաննա Հարությունյանը, ում տարբեր առաջարկները օրենքի վերաբերյալ ընդունվել են, անհրաժեշտ է համարում նաեւ արգելել հավելյալ սնուցման շիլաների գովազդը։
«Երբ գովազդում ենք շիլաները, դա կարծես թե տարածվում է նաեւ կաթնախառնուրդների վրա, որովհետեւ սկսում են այդ ֆիրմայի կաթնախառնուրդներին էլ վերագրել այն հատկությունները, որոնք իբր շիլան էլ ունի: Այսինքն, դա անուղղակի գովազդ է բոլոր կաթնախառնուրդների համար», - նշեց նա: