Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը:
«Չկատարելով մեր խնդրանքը, դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինականությունը եւ մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին», - ասված է ոստիկանապետին ուղղված նամակում:
Նամակում նաեւ նշում է, որ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում հաշվառված բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 285 հազար, իսկ առկա բնակչության թիվը՝ 2 միլիոն 871 հազար: Փաստորեն ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանից մշտապես բացակայում է 414 հազար քաղաքացի, իսկ փորձագիտական գնահատականներով այդ թիվը հասնում է 700 հազարի: ՀԱԿ-ը նաեւ ընդգծում է, որ ըստ ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրացուցակներում ընդգրկված է 2 միլիոն 485 հազար ընտրող:
«Ընտրացուցակներում ընդգրկված, երկրից մշտապես բացակա քաղաքացիների անունները Ձեզ ստուգապես հայտնի են, քանի որ մարդահամարի ընթացքում դրանք բնակիչների հաշվառման պետական ռեգիստրի հիման վրա ճշտվել են անվանական կարգով, եւ բացի այդ Ձեր ձեռքի տակ են սահմանային անցակետերում արված ելումուտի նշումները», - նշված է ոստիկանապետին ուղղված նամակում:
ՀԱԿ-ի այս նախաձեռնությանն այսօր միացել է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), մասնավորապես, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր ստորագրությունը դրեց ոստիկանապետին ուղղված այս նամակի տակ: «Ազատություն» ռադիոկայան հետ զրույցում Ռուստամյանն ասաց, որ իրենք այս հարցը բարձրարցրել են դեռեւս Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ՝ առաջարկելով, որ այս խնդիրը ֆիքսվեր Ընտրական օրենսգրքով, եւ Հայաստանից բացակայող ընտրողները առանձնացվեին ընտրացուցակից:
Ռուստամյանը հակադարձեց այն պնդումներին, թե ոստիկանությունը չի տիրապետում Հայաստանից բացակայող քաղաքացիների տվյալներին. - «Լավ էլ տիրապետում են, ինչո՞ւ մյուս տվյալներին տիրապետում են, այդ տվյալներին չեն տիրապետո՞ւմ: Իրենց որ տվյալը պետք է, տիրապետում են, որը պետք չէ, չեն տիրապետում: Չեմ հավատում իրենց հայտարարությանը»:
Հիշեցնենք՝ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը փոխանցել էր, որ իրենք չենք կարող ասել, թե ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիներից քանիսն են բացակայում Հայաստանից:
Հարցին, թե համաձա՞յն է ՀԱԿ-ի այն գնահատականի հետ, որ 700 հազար մարդ մշտապես բացակայում է Հայաստանից, Ռուստամյանը պատասխանեց, որ «շատ հնարավոր է», որ դա այդպես է. - «Մեզ համար ակնհայտ է, որ ցուցակները ուռճացված են», - ասաց նա:
«Եթե որեւէ մարմին կա Հայաստանում, որը ճշգրտորեն տիրապետում է, թե ով Հայաստանում մշտապես բնակվում, ով՝ ոչ, դա ոստիկանությունն է: Շատ բարձրակարգ համակարգչային փորձագետ պետք չէ լինել, որպեսզի տվյալների բազայից շատ արագ այդ տվյալները հանի», - իր հերթին պնդեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ՀԱԿ-ն այժմ բանակցում է քաղաքական մյուս ուժերի՝ «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ, որպեսզի նրանք եւս միանան իրենց նամակին: Այս ուժերի դիրքորոշումը պարզելուց հետո արդեն վերոհիշյալ նամակը ՀԱԿ-ը կուղարկի ոստիկանապետին:
«Եթե չմիանան, մեր եւ Դաշնակցության անունից կուղարկենք», - ասաց Զուրաբյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանեց, որ իրենք դեռեւս այդ նամակին միանալու հարցը չեն քննարկել:
«Երբ կլինի համապատասխան քննարկում, այն ժամանակ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք», - ասաց Գալստյանը՝ չհստակեցնելով, թե երբ տեղի կունենա այդ քննարկումը:
«Ժառանգություն»-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս պահին քննարկում է նախաձեռնությանը միանալու առաջարկը: