Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշում է, որ լանդշաֆտների ու բնական միջավայրերի փոփոխության արդյունքում այն թռչուններին, որոնք բնադրվում էին Հայաստանում եւ կայուն, նստակյաց տեսակներ էին, այժմ այստեղ տեսնել գրեթե հնարավոր չէ:
«Բնադրավայրերի, կենսամիջավայրի փոփոխությունը թույլ չի տալիս նրանց բնադրվել, հայթհայթել իրենց կերը եւ նրանք հեռանում են դեպի Վրաստան: Օրինակ սպիտակագլուխ անգղը հենց Դսեղի կայարանի ճանապարհի վրա էր, բավականին լուրջ գաղութ էր, բայց այն պատճառով, որ այնտեղ ուրբանիզացիայի գործոնը շատացավ, թռչուններն ուղղակի չդիմացան ավտոմոբիլային ճանապարհի աղմուկին, աղտոտմանը եւ ուղղակի հեռացան: Հիմա փորձում ենք այդ գաղութը գտնել, բայց չենք կարողանում: Մոտավորապես 20-30 թռչուն կար այնտեղ», - նշում է Ադամյանը:
Բնապահպանների խոսքով` Հայաստանում այսօր թռչնատեսակների վերացման անմիջական պատճառ են դառնում նաեւ ծածուկ թռչնաբիզնեսով զբաղվող մարդիկ: Իր ասածների ապացույցը Սիլվա Ադամյանն ունի, սակայն հրապարակել մարդկանց անունները նպատակահարմար չի գտնում` նշում է, որ պաշտոնյաներ չեն, բայց պատահական մարդիկ էլ չեն:
«Բավականին լուրջ շուկա է բացվել դրսում, այստեղից թռչուններին դուրս բերելու դեպի Իրան: Մեր վերջին տվյալներով սափսան դուրս է բերվել Պարսկաստանի տարածք, մոտավորապես 50 000 եվրո գումարով», - ասաց նա:
Սիլվա Ադամյանը նաեւ անդրադարձավ անտառներում ու արգելավայրերում բնադրված թռչնունների այսօրվա վիճակին: Նրա խոսքով՝ զանգվածային ծառահատումներն ու դրանց հաշվին կառուցված ճանապարհները վտանգել են ոչ միայն թռչունների, այլեւ ողջ կենդանական աշխարհի բնադրման ու գոյատեւման հարցը:
«Այս ամենի կողքին ես ուզում եմ մի լավ լուր ասել, որ այսօր, երբ Սեւանի մակարդակը բարձրացել է, մենք ունենք թռչնաշխարհի շատացում, տեսակային կազմի բավականին լուրջ փոփոխություն: Ճահճացումն այդքան էլ լավ երեւույթ չի, բայց այս պարագայում, մեր թռչունների համար Սեւանա լճի մի որոշակի ափամերձ հատվածներ դարձել են լուրջ նստակյաց բնակավայրեր եւ բնադրավայրեր, իսկ չվող թռչունների համար նաեւ հանգստյան վայրեր»,- նշում է Սիլվա Ադամյանը:
Անդրադառնալով Երեւանում բնակվող թռչունների վիճակին` «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշում է, որ եթե 1980-ական թվականների վերջին Երեւանում թռչնատեսակների թիվը 180-էր, ապա այսօր այն նվազել է` հասնելով 160-70-ի, սակայն զուգահեռ փոխվել է նաեւ Երեւանում բնակվող թռչունների տեսակը: Կանաչ տարածքների վերացում, դրանց փոխարեն օր օրի վեր խոյացող շենքեր, ռեստորաններ, ռեստորաններից հնչող բարձր երաժշտություն եւ արդյունքում. «Աղմուկի այնպիսի մի կակաֆոնիա է ստեղծվում, հասկանալի է, որ ոչ միայն մարդու համար տանելի չի, երգող թռչունի համար էլ տանելի չի: Իրեն համար դա իրոք սթրես է եւ պատահական չէ, որ երգող թռչունները Երեւանից հեռացել են»,- նշում է Դանիելյանը:
Կարինե Դանիելյանի խոսքով` մայրաքաղաքում կուտակված աղբի, շինարարության, քաղաքի սանիտարական վիճակի, օդի աղտոտվածության պատճառով երգող թռչուններն իրենց տեղը զիջել են ագռավներին:
«Մենք չպետք է զարմանանք, որ մեծ քանակությամբ ագռավներ թռչում են քաղաքի վրայով, դա ցուցանիշ է, որ քաղաքում էկոլոգիական, սանիտարական վիճակը լավը չէ», - ասում է նա:
Այսօր բնապահպաններն ուրախությամբ նշում են, որ տարիների իրենց բողոքին ու արտահայտած անհանգստությանը վերջապես արձագանքել է քաղաքապետն ու հիմա ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար մշակվող ծրագրերն ու դրանց իրականացումը, համենայն դեպս, բնապահպանների համար, կարծես թե իրատեսական են:
«Պետք է, որ ձեւավորվի էկոլոգիական հանձնաժողով Երեւանի քաղաքապետարանում, կփորձենք ինչ որ փոփոխություններ մտցնել, որքանով կկարողանանք դա արդեն խնդիր է, որովհետեւ մեր ձեռքին կանաչն է , թռչուններն են, աջակցությունն է բնակչության, բայց մեր դեմ շատ փողերն են, դա է խնդիրը»,- նշում է Կարինե Դանիելյանը: