2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղից եւ սկսվել է «Մոլորակի ժամը» շարժումը, այս կոչին արձագանքեց մոտ 2 միլիոն 200 հազար մարդ, ովքեր անջատեցին իրենց բնակարանների եւ գրասենյակների լույսերը՝ համաշխարհային բնապահպանական ակցիային միանալով:
«Այդ տարվանից սկսած ամեն տարվա մարտի վերջին շաբաթ օրը` այս տարի դա մարտի 31-ն է, տեղական ժամանակով 8.30-9.30, ողջ աշխարհում անջատվում են լույսերը», - ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Խոյեցյանը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկությունն ամեն օր մոտ 30 տոկոսով ավելի բնական պաշար է օգտագործում, քան Երկիր մոլորակը կարող է վերարտադրել: Արթուր Խոյեցյանը նշեց, որ այս մեկ ժամը մոլորակի առողջությանը նվիրելով, էլեկտրաէներգիա չօգտագործելով՝ ջերմոցային գազերի արտանետումը մեծ ծավալով չենք կրճատում, բայց եւս մեկ անգամ շեշտում եւ մարդկանց ուշադրությունը հրավիրում են աշխարհի բնապահպանական խնդիրների վրա:
Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը եւս միացել են ակցիային: Այսօր անջատվելու է նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի լուսավորությունը:
Անցյալ տարի պետական խորհրդանիշ հանդիսացող 1700 կառույցների եւ շենքերի լույսերը եւս անջատվել են 153 երկրների 5200 քաղաքներում:
«Ըստ էության, պետք է անջատվի պողոտաների, արձանների, շենքերի արտաքին լուսավորությունը: Բնականաբար, քանի որ ակցիան կամավոր սկզբունքներով է, չենք կարող ստիպել, որ բնակիչները անջատեն իրենց բնակարանների լույսերը», - նշեց Խոյեցյանը:
Արդեն չորրորդ տարին է, ինչ Երեւանը մասնակցում է համաշխարհային ակցիային: Այս տարի բնության պահպանության գործում խոստացել են իրենց ներդրումն ունենալ նաեւ Կապանն ու Վանաձորը:
«Մաքսլիբերթի»-ն փորձեց Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե ո՞ր շենքերի եւ պետական խորհրդանիշ հանդիսացող ո՞ր կառույցների լուսավորությունն է անջատվելու այսօր, սակայն քանի որ հանդիպմանը քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր եկել եւ շաբաթ օրը քաղաքապետարանում աշխատանքային չէ, հարցի պատասխանը չստացանք: