Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մարտի 28-ին Ժնեւում հանդիպել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ:

Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՊՀ-ի երկրների հետ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների շուրջ:

Քննարկվել են նաեւժնեւյան բանակցությունները` Հարավային Կովկասի խնդիրներով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG