Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի անդամ, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց, որ չի հավատում Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին եւ «լավ է անում, որ չի հավատում»:
«Լավ եմ անում… ես պատճառներ ունեմ չհավատալու: Ես հավատում եմ Աստծուն, ոչ թե պետական գործիչներին», - ասաց նա:
Դաշնակցություն խմբակցության ղեկավարին հավատ չեն ներշնչում, ոչ իշխանական ուժերի պատգամավորության թեկնածուների ցուցակները, ոչ էլ երկրում առկա նախընտրական մթնոլորտը: Վահան Հովհաննիսյանի կարծիքով` հայաստանցիների շրջանում այս պահին տիրում է հիասթափություն առաջիկա ընտրությունների նկատմամբ: Նա «ինքնին հիասթափեցնող» որակեց նաեւ իշխանական ուժերի առաջադրած թեկնածուների ցուցակները, ողջ «ողբերգությունը» համարելով այն, որ «իշխանությունների ունեցածը դա էր»:
«Այդ ցուցակում կարելի էր որոշ թարմություն ակնկալել, սակայն ի՞նչ եղավ` չինովնիկը չինովնիկի հետեւից, բարձրաստիճանները վերեւ, ցածրաստիճանները՝ ներքեւ», - հայտարարեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը` միաժամանակ նկատելով, որ իշխանություններին ձեռնտու է հիասթափված ու անտարբեր ընտրազանգվածը` ընտրակաշառքի կամ այլ կեղծիքների միջոցով վերարտադրվելու համար:
«Բնակչության ինչ-որ մաս կարող է հիասթափվել եւ չմասնակցել բոլորովին… ո՞ւմ է դա ձեռնտու` իշխանությանը: Ինչքան մարդ հիասթափվեց ու չեկավ, այնքան խախտման դուռը լայն է բացվում, այնքան շատ տեղ կա լցոնելու կամ ձայներ վերագրելու չքվեարկածների եւ այլն, այն, ինչ միշտ կատարվել է», - ասաց Հովհաննիսյանը:
Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը` Հանրապետականի անդամակցությունն էլ չի փոխի ընտրության որակը, կարծում էր Վահան Հովհաննիսյանը` խորհուրդ տալով ուշադիր կարդալ ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուների անուններն ու նայել նրանց լուսանկարները:
«Հայտնի է, որ իշխանական ուժերը ձայնահավաքը, ձայնահունձը իրականացնում են մեծամասնականի միջոցով, ինչը ցույց է տալիս, որ թռիչքաձեւ եվրոպականացում սպասել մի քիչ վաղ է»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը Վահան Հովհաննիսյանին հիշեցրեց օրերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե «Հանրապետականի ցուցակի փոխարեն Դաշնակցությունը թող իր ցուցակի դարդը լացի»։
«Բայց մենք դարդ չունենք: Մեր միակ դարդը ցուցակները չեն, այս երկրի ճակատագիրն է, որը ես հուսով եմ` մի օր կդադարի կախված լինել ՀՀԿ ցուցակում ներգրավված քաղաքացիներից», - հակադարձեց Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` Դաշնակցության համամասնական ցուցակում չկան մի շարք անվանի գործիչների անուններ` Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, պատգամավորներ Արթուր Աղաբեկյանը, Կրթության եւ գիտության նախկին նախարարներ Լեւոն Մկրտչյանն ու Սպարտակ Սեյրանյանը չեն ընդգրկվել ցուցակում, դաշնակցական ակտիվ պատգամավոր Լիլիթ Գալստյանը համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականում է: Փոխարենը առաջին քսանյակում կան հասարակությանը ոչ շատ ծանոթ կամ անծանոթ անձինք: Հարցի, թե արդյո՞ք կուսակցության շարքերում դժգոհություն չկա ցուցակից, եւ ի՞նչն է հայտնի գործիչներին դուրս թողնելու պատճառը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Որոշում է կայացվել, որ ՀՅԴ Բյուրոյի ոչ մի անդամ չի մասնակցում այդ ցանկին: Մեկ բացառություն է արվել` դա ես եմ, որովհետեւ ես այսպես կամ այնպես զբաղվում եմ պառլամենտով: Մնացածի ծանրաբեռնվածությունը կուսակցության գործերով մեծ է, որովհետեւ կուսակցությունը հսկայական պարտավորությունների շրջանակ ունի երկրից էլ դուրս, այնպես որ Բյուրոյի անդամները չընդգրկվեցին այդ պատճառով, ոչ թե որովհետեւ նրանք անկարող են: Իրենք չեն ընդգրկվել, որովհետեւ ուրիշ ոլորտում կուսակցությունն իրենց համար հանձնարարություն ունի: Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանին, ապա նրա տեղը անցողիկ է. նա նախորդ անգամ 21-րդն էր, եւ ինչպես տեսնում եք, հայտնվեց խորհրդարանում: Հիմա էլ 20-րդն է, եւ այստեղ էլ գնահատվել են ռեալ հնարավորությունները վաղվա ռեալ անելիքների հետ»:
Լրագրողները փորձեցին նաեւ ճշտել, թե ինչպե՞ս է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը արձագանքում ընդդիմության համախմբման եւ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմադիր մեկ թեկնածուի միասնականորեն աջակցելու կոչերին:
«Չեմ բացառում համագործակցություն, բայց ես կարծում եմ, որ շատ օկրուգներում ՀՅԴ-ի համար հակառակորդ են լինելու ոչ միայն իշխանական ուժերը, այլ նաեւ որոշ քաղաքական այլ ուժեր կամ թեկնածուներ: Մենք չենք կարող, գիտեք, բոլորին մեկ սանրով սանրել ու ասել, որ բացարձակ առումով այս ճշմարտությունն ընդունելի է: Որոշ դեպքերում նման համագործակցություն կհաջողվի եւ ողջունելի կլինի, որոշ դեպքերում` ոչ», - ասաց նա:
Վահան Հովհաննիսյանը շատ քիչ հավանական համարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցությունը կոալիցիա կազմի այլ ուժերի հետ` հայտարարելով, որ իրենք ձգտելու են այնքան ձայն հավաքել, որ «կոալիցիայի կարիք չլինի»: