Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշեց վերահասցեագրել Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն:
Ինչպես հայտնի է, նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանը թիվ 19 ընտրատարածքում Հանրապետականի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` խնդրելով նրանց մանրամասն ուսումնասիրել Սարոյանի փաստաթղթերն ու քննարկել գեներալ-մայորին պատգամավորության թեկնածու գրանցելու հարցը:
Հակոբ Հակոբյանը կարծում է, որ Սեդրակ Սարոյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, ինչը պահանջում է օրենքը` մեծամասնականով թեկնածու գրանցելու համար: Ուստի Հակոբյանը գտնում է, որ ոստիկանության կողմից Սարոյանին տրված համապատասխան տեղեկանքը չի արտացոլում իրականությունը:
«Ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման առարկա, քանզի մեծամասնական ընտրակարգով թեկնածուին գրանցելու, գրանցումը մերժելու իրավասությունը վերապահված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին», - ԿԸՀ-ի այսօրվա նիստում հայտարարեց Տիգրան Մուկուչյանը։
Հակոբ Հակոբյանը ԿԸՀ-ից նաեւ խնդրել էր ճշտել, թե Սեդրակ Սարոյանը վերջին 5 տարիներին արդյո՞ք մշտապես բնակվել է Հայաստանում:
«Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունն է այն պետական մարմինը, որը պետք է ստուգի համապատասխան տեղեկությունները», - նշեց ԿԸՀ-ի նախագահը։
Այսպիսով, ԿԸՀ-ն որոշեց Հակոբ Հակոբյանի` իրեն հասցեագրված դիմումը վերահասցեագրել թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն:
ԿՀԸ որոշումից հետո Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Ես արդեն ասել եմ, որ հենց հիմա մեր կողմից մարդիկ են գնացել Ռուսաստան եւ Ուկրաինա։ Փորձելու ենք այնտեղից իմանալ իր բնակության ժամանակահատվածը եւ համատեղել՝ տեսնենք այստեղինն է ճիշտ, թե՞ այնտեղինը»։
Հակոբյանը հավելեց, թե պարզապես ուզում է, որ բոլորը հավասար պայմաններում մասնակցեն ընտրություններին։
«Նախկին ընտրությունների ժամանակ՝ 5 տարի առաջ, իրենց բողոքի հիման վրա ինձ չգրանցեցին։ Հիմա էլ ուզում եմ, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում», - նշեց Հակոբ Հակոբյանը։ - «Հինգ տարի առաջ բողոքեցին, որ իբր թե 2 հոգի, որ համաձայնություն են տվել, որ ես իմ թեկնածությունը առաջադրեմ, 50 հոգուց 2 հոգին ասում էին, որ մենք կեղծել ենք անձնագրի տվյալները։ Դուրս էր գալիս, որ 70 հազար ընտրության իրավունք ունեցող տարածքում ես չունեմ 50 հոգի մարդ, եւ ինձ չգրանցեցին»։
Նշենք նաեւ, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեդրակ Սարոյանը հերքել էր մրցակցի պնդումները:
«Հիմա մեր իրավապահ մարմինները կստուգեն, կտեսնեն եւ բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե ես գործով էլ տեղ եմ գնացել, մի քանի օրվա մեջ հետ եմ եկել։ Կարող են մի րոպեում համակարգչով անուն, ազգանունը գրեն անմիջապես կերեւա՝ երբ եմ գնացել, երբ եմ եկել», - հայտարարել էր Սարոյանը։