Մատչելիության հղումներ

Բժիշկները խոստովանում են, որ Տիմոշենկոյին ստացիոնար բուժում է անհրաժեշտ


Ուկրաինացի բժիշկները խոստովանել են, որ կալանավորված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացիոնար բուժման կարիք ունի։

Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման է դատապարտվել վարչապետ լինելու տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ պատիժը կրում է Խարկովում գտնվող բանտում։

Նախկին վարչապետը տեղացի բժիշկներին մեղադրել է իրեն անհրաժեշտ խնամք չցուցաբերելու մեջ եւ պահանջել է օտարերկրյա բժիշկներ հրավիրել։ Ուկրաինացի պաշտոնյաները, սակայն, մինչ այժմ հերքում էին Տիմոշենկոյի՝ վատառողջ լինելու կամ բավարար խնամք չստանալու մասին հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG