Մատչելիության հղումներ

Գրողին միայն գրչընկերները չէ, որ կարդում են


Այսօր Պոեզիայի միջազգային օրն է: Ժամանակակից գրողը ընթերցողին հասանելի է համացանցում, քանի որ գրքի տպագրությունը թանկ է եւ սահմանափակ քանակով:

ժամանակակից հայ պոեզիայի ավագ եւ երիտասարդ սերունդների ներկայացուցիչները իրենց պատկերացումները հնչեցրին արդի պոեզիայի խնդիրների մասին:

Նախագահի մրցանակակիր, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը նշում է. - «Հայաստանում ամեն 2-րդ մարդը, եթե ոչ ամեն մեկը գրում է: Եթե մի մասը բարձի տակ է պահում, մյուս մասը նախընտրում է բլոգում գրել, այն 3-րդն էլ իրեն տաղանդ է համարում եւ ասում, որ ինքը ոչ մեկի հետ կապ չունի, չի տպագրվում, բայց ինքը տաղանդ է»:

«Այսօր երիտասարդ գրողները ավելի շատ են տպագրվում, մրցանակներ են ստանում եւ ճանաչում ունեն», - նշում է ավագ սերնդի ներկայացուցիչ բանաստեղծ, հրապարակախոս, ԳԱԱ Մշակույթի ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը:

Ի տարբերություն Արեւշատ Ավագյանի, Հասմիկ Սիմոնյանը նշում է. - «Ոլորտում շատ խնդիրները կան, այդ թվում` տպագրության, պետական հոգածության հետ կապված»:

Երիտասարդ բանաստեղծուհին համամիտ չէ այն մտքի հետ, որ գրողների ստեղծագործությունները ընթերցում են միայն կոլեգաների շրջանում:

«Գրողը երազում է տեսնել բոլոր խնդիրները լուծված, իրեն մի հանգիստ տեղում ստեղծագործելիս: Նա ուզում է չմտածել «կարդում են կամ վաճառվում է, թե ոչ»: Ցանկանում է իր ժամանակը չսպառի միջոցառումներ կազմակերպելու, հրատարակիչների հետ տպագրության հարցերը լուծելու վրա, սակայն այսօր ամեն ինչ գցում են գրողի վրա», - նշում է Հասմիկ Սիմոնյանը:

Արեւշատ Ավագյանի կարծիքով, բանաստեղծի հիմնական խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները տպագրեն եւ հեռարձակեն նրանց ստեղծագործությունները:


please wait

No media source currently available

0:00 0:06:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG