Ի ուրախություն բոլորիս, ձմեռն արդեն իր դիրքերը զիջել է գարնանը, եւ չնայած գարունն այս տարի 20 օրով ուշացել է ու լեռնային շրջաններում դեռ գրանցվում է զրոյից ցածր ջերմաստիճան, սակայն «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի հավաստմամբ, մարտի 24-ից կգրանցվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, եւ ողջ հանրապետության տարածքում ջերմաստիճանը կլինի դրական:
Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին` հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետը նշում է, որ այս գիշեր Հայաստանի տարածքում սպասվում է ամպամածություն, արեւելյան շրջաններում` տեղումներ, իսկ Արարատյան դաշտում, Երեւանում` թույլ տեղումներ անձրեւի տեսքով:
«Պայմանավորված ամպամածությամբ վաղը օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 3-4 աստիճանով, իսկ Սյունիքում, արեւելյան շրջաններում 5-7 աստիճանով», - ասաց նա:
Զարուհի Պետրոսյանի հավաստմամբ` ապրիլին ջերմաստիճանը նախորդ տարվա համեմատ կլինի մի քանի աստիճանով բարձր: Հովտային շրջաններում միջին ջերմաստիճանը 4-5 աստիճան է, իսկ այս տարի այդ շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 26-30-ի: Լեռնային շրջաններում միջին ջերմաստիճանը տատանվում է 4-5 աստիճանով, այս տարի կգրանցվի նույնատիպ ջերմաստիճան:
«Երեւանի միջին ջերմաստիճանը 13-14 է, եւ այս տարի սպասվում է միջին ամսական այսպիսի ջերմաստիճան, իսկ առավելագույն ջերմաստիճանը վերջին տասնօրյակում կարող է բարձրանալ եւ հասնել մինչեւ 30 աստիճան տաքության», - նշում է Պետրոսյանը:
Չնայած փետրվար, մարտ ամիսներին գրանցված առատ ձյանն ու ցածր ջերմաստիճանին` Պետրոսյանի խոսքով, գյուղատնտեսական մշակաբույսերն ու ծառերը գրեթե վնաս չեն կրել. - «Այս պահի դրությամբ, ձմեռումից հետո, սպասվում է միջինից բարձր բերք, նաեւ պտղատուների մոտ արձանագրվել է բարվոք դրական ձմեռում, այսինքն վնասվածություն չի արձանագրվել կամ արձանագրված վնասվածությունը շատ ցածր է»:
Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը նշում է, որ այս տարի գետերի վարարումները կսկվեն ապրիլի երկրորդ տասնօրյակին, եւ, հաշվի առնելով այս տարվա ձյան առատ տեղումներն ու ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, առանձին տարածքներում հնարավոր են ջրածածկումներ: Սական վստահեցնում է, որ այդ մասին ժամանակին կտեղեկացնեն փրկարար ծառայություններին, համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Գարնանային վարարումների ընթացում սպասվում է Սեւանա լճի մակարդակի բարձրացում 58-62 սմ, տարեկան կտրվածքով` 24-29 սմ: