Մատչելիության հղումներ

Ապօրինի ծառահատումները աղետալի հետեւանքներ են թողնում


Ապօրինի ծառահատումների համար հիմնականում գյուղացիներն են տուգանվում:

Ինչպե՞ս պայքարել ապօրինի ծառահատումների դեմ: «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը առաջարկում է լուծումներ. - «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ավելի բարձր կարգավիճակ պետք է տալ, ավելացնել ֆինանսավորումը, որը շատ է պակասել: Այսօր մեր բյուջեում նախատեսված է այնքան գումար, որ բավարարում է միայն աշխատավարձերի 80 տոկոսը: Այսինքն որեւէ խնամքի կամ տնկման աշխատանքների մասին այսօր մենք խոսել չենք կարող»:

«Սոցիալական վիճակը գյուղերում բավականին ցածր է, եւ մարդիկ ձմռանը տունը տաքացնում են փայտով», - նշեց Նազելի Վարդանյանը եւ հավելեց, որ ապօրինի ծառահատումների համար հիմնականում պատասխանատվության են ենթարկվում գյուղացիները:

Այսօր անտառների պաշտպանության միջազգային օրն է. Հայաստանում անտառահատման արդյունքում այսօր կորցրել ենք հումուսային շերտը, սողանքներ են առաջանում, անապատացման վտանգ կա, ունենք ջրի եւ օդի աղտոտման կորուստ, փոխվել է կլիման եւ այլն:

Շատ կարեւոր խնդիր է անտառային հողերի օտարումը: Նազելի Վարդանյանը նշեց, որ Դիլիջանի արգելոցում պատրաստվում են հանգստի վայր կառուցել Պետեկամուտների նախարարության համար:
ԱՊՀ երկրներում 1 բնակչին բաժին ընկնող կանաչ տարածությունը 2,9 հեկտար է, Հայաստանում է 0,1 հեկտար է: Սա նշանակում է, որ Հայաստանի բնակիչը 29 անգամ պակաս թթվածին է ստանում, ինչը մի շարք հիվանդությունների առաջացման եւ սրման պատճառ է դառնում:

«Այսօր անտառապահներին տրամադրում են 40-45 հազար դրամ աշխատավարձ եւ առանց փոխադրամիջոցի ու զենք տրամադրելու պահանջում են հսկել հսկայական տարածք: Այս է պատճառը, որ այսօր այդ պաշտոնի համար թափուր աշխատատեղեր կան», - ասաց Նազելի Վարդանյանը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար տեղակալ Ռուբեն Պետրոսյանը հավելեց, որ խնդիր կա նաեւ ծառատեսակների որակի փոփոխության մեջ:


please wait

No media source currently available

0:00 0:06:04 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG