«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համամասնական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կներկայացնի վաղը:
Մինչ այդ երեքշաբթի օրը ՕԵԿ-ի 15-ին ամյակին նվիրված միջոցառմանը կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը ներկայանում է մարտունակ եւ մրցունակ քաղաքական թիմով։
«Ես ուզում եմ ձեզ այսօր ներկայացնել այն մարդկանց, ում հետ մենք միասին գնալու ենք ընտրությունների եւ ում հետ միասին եւ ձեր բոլորի հետ միասին տոնելու ենք մեր հաղթանակը», - ասաց Բաղդասարյանը։
ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, նրան հաջորդում է կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Մեր կուսակցության ցուցակի երրորդ համարը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Երիցյանը։ «Օրինաց երկիր» կուսակցության հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը», - հայտարարեց կուսակցության առաջնորդը։
ՕԵԿ-ի համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում ՕԵԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանն է:
Միջոցառման մեկնարկից քիչ հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր այցելեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորեց «Օրինաց երկիր» կուսակցությանը հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ:
«Դուք վստահելի գործընկերներ եք, որովհետեւ դժվար պահին կարելի է հենվել, կարելի է ձեզ հետ հաղթահարել բազում դժվարություններ», - հայտարարեց նախագահը` հավելելով. - «Սա շատ գնահատելի հատկանիշ է, սա շատ գնահատելի որակ է, որովհետեւ, գիտեք, շատ մարդիկ քաղաքականության մասին արտահայտվում են այնպես, ինչպես իրենք են մտածում` ասում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, բայց նաեւ «Օրինաց երկիր»-ը ապացուցեց, որ ոչ, քաղաքականությունը բարոյականություն է, եւ մարդ չի կարող երկուշաբթի օրը բարոյական լինել, երեքշաբթի օրը` անբարոյական»։
«Կեցցե՛ «Օրինաց երկիր» կուսակցությունը», - այսպես եզրափակեց իր ելույթը Սերժ Սարգսյանը:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է նաեւ պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը։
«Ես ինձ մշտապես տեսել եմ քաղաքականության մեջ ու բարձրակարգ կրթություն ստանալուց հետո վերջին ավելի քան երեք տարիները պաշտպանության նախարարությունում էի ծառայության, ու կարծում եմ` վաղուց ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում եւս տեղի ունենա սերնդափոխություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա։
Կարապետյանի խոսքով` ինքը մի քանի օր առաջ է անդամակցել ՕԵԿ-ին եւ լինելու է կուսակցության համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում:
Անդրադառնալով ցուցակում նոր` մասնավորապես երիտասարդ անձանց ընդգրկելուն` ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց` դա ճիշտ մոտեցում է: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի «հնաբնակներին»` Մհեր Շահգելդյանին եւ Հովհաննես Մարգարյանին, ապա Բիշարյանին խոսքով` նրանք «միանշանակ ցուցակի լավագույն տեղերում են, մասնավորապես, Մհեր Շագելդյանը». - «Ցուցակում են, ըստ արժանվույն գնահատված են: Ես կարծում եմ, որ առաջին տասնյակում են», - ասաց նա: