Անցած գիշերը Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են 10 հոգի` որոնցից 1-ը հայազգի Վահե Միրաքյանն է, մնացածը` իրանցի երիտասարդներ:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում բռնկված կրակը 1983 թվականին ծնված Վարդան Դեմիրճյանի պայթեցրած նռնակի հետեւանքով է առաջացել:
«Նռնակը նետել է ակումբի հաճախորդներից մեկը` Վարդան Դեմիրճյանը, որը այսօր առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ: Դեմիրճյանը ձերբակալված է», - նշեց Աշոտ Ահարոնյանը:
Հրդեհից տուժած 6 մարդ շմոլ գազի թունավորվածությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ստացել են առաջին բուժօգնություն եւ առավոտյան դուրս են գրվել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ հրդեհի ժամանակ բոլոր ներկաներին օգնել է շենքից դուրս գալ ժամանցային կենտրոնի աշխատակից Վահե Միրաքյանը, ով շմոլ գազի թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից էր:
«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով, նռնակը պայթեցնող Վարդան Դեմիրճյանն այս կենտրոնում նախկինում վեճեր է հրահրել, ինչ համար իրեն դեպքի օրը թույլ չեն տվել մտնել կենտրոն: Զայրացած Դեմիրճյանը որոշել է նռնակ նետել:
Տուժածներից` իրանցի 1981 թվականին ծնված Նարիման Սալենիպուրն այժմ գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ գիշեր ինքը քնած է եղել ժամանցի կենտրոնի հյուրանոցային հատվածում:
«Կարծես ռումբի պայթյուն լսեցինք, վախեցանք, սկսեցինք դուրս գալ, հետո ծուխ եւ կրակ տեսանք: Փորձեցինք դուրս գալ, երբ ինչ որ մեկը կանչեց մեզ՝ եկեք այս կողմ եւ մենք դուրս եկանք քանդված պատի միջով», - պատմեց Սալենիպուրը:
Բժիշկներից տեղեկացանք, որ հիվանդի մոտ առկա են շնչուղիների եւ դեմքի շրջանում այրվածք, իսկ այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության: