Ապրիլի 15-ից երիտասարդ ընտանիքները կարող են ավտովարկավորման նոր ծրագրով մատչելի պայմաններով մեքենա ձեռք բերել:
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց, որ այս տարի երիտասարդ ընտանիքների ավտովարկավորման նոր ծրագրի համար նախատեսված է 500 միլիոն դրամաշնորհ: Ըստ նախարարի` սա, շուկայական գների համեմատ, շատ ավելի լավ առաջարկ է, քանի որ ցածր են տոկոսադրույքն ու կանխավճարը:
«Ծրագիրը կառաջարկի շահառուներին ավտոմեքենայի սկզբնական գնի նվազագույն շեմը` 3 դասի 9 մեքենաների համար: Վարկի մարման ժամկետը նվազագույնը 7 տարի է լինելու: Կանխավճարի չափը դեռեւս հստակ որոշված չէ, բանակցություններ ենք վարում բանկերի հետ, սակայն հստակ է, որ պետությունը, իր հերթին, իրականացնելու է 2 տոկոսի սուբսիդավորում», - ասաց նա:
Երիտասարդ ամուսինների գումարային տարիքը, ինչպես բնակարանների դեպքում, այնպես էլ մեքենայի, չպետք է գերազանցի 65 տարին: Քարամյանն ասաց, որ արդեն իրենց դիմել է 189 ընտանիք:
Անդրադառնալով բնակարանային վարկերին` փոխնախարարը նշեց, որ հստակ բյուջե չկա նախանշվածմ վարկավորմամբ կարող են տրամադրվել այնքան բնակարաններ, որքան կլինի հիմնավորված պահանջարկը. - «Ծրագիրը դինամիկ զարգացման մեջ է, ընդհանուր շարժի դինամիկան աճում է»:
Քարամյանի հավաստմամբ, երիտասարդ ընտանիքներին առաջարկում են բնակարաններ մոտ երկու անգամ ավելի էժան շուկայի գներից, սակայն դա էլ դեռեւս այնքան մատչելի չէ, որ, օրինակ, երիտասարդ դասախոսները իրենց ստացած աշխատավարձով կարողանան բնակարան ձեռք բերել. - «Չեմ կարծում, որ այն բոլորի համար է մատչելի, բայց մի ստվար հատվածի համար մատչելի է: Եկամուտը միայն աշխատավարձը չպետք է դիտարկել, շատ դասախոսներ մասնավոր պարապմունքներ են անցկացնում, կամ համատեղում են երկու գործ»:
Քարամյանն ասաց, որ բնակարանի պահանջարկ մարզերում գրեթե չկա` աշխատանքի բացակայության կամ ցածր աշխատավարձի պատճառով: