Մատչելիության հղումներ

Սպառողների իրավունքները խախտվում են ամեն քայլափոխին


Մարտի 15-ը սպառողների իրավունքներ պաշտպանության միջազգային օրն է:

Երեւանցիների կարծիքով` իրենց իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի: Առեւտրի շատ կենտրոններում եւ խանութներում փակցված է «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» արտահայտությունը, մինչդեռ, ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ կետի, գնված ապրանքը կարելի է փոխանակել 14 օրվա ընթացքում: Եթե գնված ապրանքը չի բավարարում սպառողին, հարմար չէ ձեւով, չափով կամ այլ պատճառներով, ապա նա իրավունք ունի իր վճարած գումարի չափով այլ ապրանք ընտրել:

Երեւանի բնակիչները բողոքում են, որ նույնիսկ հագուստը չեն կարողանում հետ վերադարձնել, սննդի մասին խոսք լինել չի կարող:

«Սպառողների իրավունքները խախտվում են ամեն քայլափոխին, եւ ոչ միայն սպառողներինը: Ոտնահարվում են միայն: Եթե սուպերմարկետներում ինչ-որ կերպ վերահսկվում է ժամկետն անց սննդի վաճառքը, փոքր խանութներում դա էլ չկա: Ապրանքը ոչ թե վերադարձնել, այլ փոխանակել կարելի է ոչ բոլոր խանութներում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց մի երեւանցի:

Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի խոսքերով` հաշտարարի գրասենյակը 2009 թվականին ստացել է 388, 2010 թվականին` 642, 2011 թվականին` 803 եւ այս տարի արդեն 200 բողոք: 2011 թվականին բողոքների 70 տոկոսը հանգուցալուծվել է հօգուտ դիմող քաղաքացու եւ քննված բողոքների հիման վրա հաճախորդներին փոխհատուցվել է 58 միլիոն 137 հազար դրամ:

«Ֆինանսական շուկայի այն ոլորտն է, որը մշտապես կարգավորման տեսանկյունից համարվել է բարդ կարգավորվող դաշտ, որովհետեւ այս ոլորտում աշխատող կազմակերպությունները, մասնավորապես, բանկերը, առանձնահատուկ են այն պատճառով, որ նրանք աշխատում են ուրիշի փողերով», - ասաց նա:

Բողոքները հաճախ կապված են լինում վարկային գործարքների, տոկոսի հաշվարկի, պայմանագրային պարտավորությունների խախտումների հետ: Փիրուզ Սարգսյանի խոսքերով` քիչ չեն նաեւ տրանսպորտային միջոցներին, բժշկական եւ այլ ոլորտների ապահովագրությանն առնչվող բողոքները:

«Չկան գործիքներ, որ ես կարողանամ գնահատել սպառողների վստահության մակարդակը ֆինանսական համակարգի նկատմամբ», - ասաց Փիրուզա Սարգսյանը` հավելելով, որ մարդիկ չունեն տարրական գիտելիքներ, որը կօգնի հետո իրենց փաստի առաջ չկանգնել. չեն կարդում պայմանագրերը, չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները:

please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG