Մատչելիության հղումներ

Ընտրողները սկսել են նախընտրական շտաբեր այցելել


Ընտրողները սկսել են նախընտրական շտաբներ այցելել
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկայում կհստակեցնի, թե հանրապետության որ ընտրատարածքներում քանի ընտրական շտաբ է ձեւավորելու: Առայժմ գործում են ԲՀԿ-ի 56 տարածքային կառույցները:

Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին շտաբում հանդիպեցինք օրվա աշխատանքային ժամին: Կեսօրից առաջ շտաբում գտնվելը քաղաքաշինության նախարարը պատճառաբանեց ԲՀԿ առաջիկա համագումարի հետ կապված ինչ-ինչ հարցերով:

«Հիմա ես նորից գնալու եմ իմ աշխատանքին: Ամսի 19-ից վերցրել եմ արձակուրդ իմ հաշվին, եւ արդեն նոր կգամ կենտրոնական շտաբ եւ կաշխատեմ», - ասաց նախարարը:

Կենտրոն համայնքում գտնվող ԲՀԿ-ի նորաբաց ընտրական շտաբերից մեկում շտաբի պետի օգնականը պատմեց, որ քաղաքացիները արդեն այցելում են իրենց, բակում էլ 10 հոգի աշխատող ունեն` «որոնք զբաղվում են շենքերով եւ սեփական տներով»:

«Մտնում են ժողովրդի մոտ, իրենց կարիքներն են ուզում իմանալ, ու հարցնում են` ո՞ւմ են ընտրում, որ կուսակցությունն են ընտրում, քանի հոգի մարդ են տան մեջ», - մանրամասնեց նա:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ձեւավորել է ավելի քան 450 ընտրական շտաբ, որից 150-ը` Երեւանում: ՕԵԿ-ի կենտրոնական ընտրական շտաբի պետ, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքով մինչեւ նախընտրական քարոզարշավը ընտրական շտաբերի թիվը կարող է ավելանալ:

«Մենք մինչեւ հիմա ամենամեծ շեշտադրումը դրել ենք կազմակերպչական աշխատանքների վրա` յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր տեղամասում ձեւավորելով կառույցներ: Կարծես թե մենք այդ կառույցների կազմակերպչական աշխատանքները ավարտին ենք մոտեցրել եւ հիմա արդեն նախապատրաստվում ենք միջոցառումների եւ քարոզարշավի», - նշեց Հեղինե Բիշարյանը:

«Օրինաց երկրի» ընտրական շտաբերից մեկի գլխավոր քարտուղար Լարիսա Ղազարյանը կառույցի աշխատանքների մասին պատմելով ասաց հետեւյալը. - «Աշխատանք ենք տանում մեր կուսակցականների հետ, եւ ծրագրերն ենք մեր ներկայացնում»:

Իշխող Հանրապետական կուսակցության ընտրական շտաբերի թիվը հասնում է 1000-ի: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի խոսքով, ընտրական շտաբերի թիվն ըստ անհրաժեշտության կարող է ավելանալ, իսկ այս պահին կառույցներում կազմակերպչական աշխատանքներ են ընթանում:

Այցելեցինք ՀՀԿ-ի Երեւանում բացված երկու ընտրական շտաբ: Առաջինի ղեկավարը չցանկացավ խոսել, իսկ երկրորդում ասացին, որ պատասխանատուները տեղում չեն:

Ընտրական շտաբեր ձեւավորելու վերաբերյալ զրուցեցինք նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ:

«Ընտրական գործունեության, լինի դա` թիմի ձեւավորումը, վստահված անձանց ուսուցումը, անհրաժեշտ բոլոր այլ միջոցառումները ակտիվորեն գնում են, եւ առաջիկա օրերին արդեն նաեւ համապատասխան ցուցանակները պատրաստ կլինեն եւ գործը կլինի ամբողջությամբ հունի մեջ», - նշեց Մուսինյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ի ընտրական շտաբերը կձեւավորվեն բոլոր մարզերի տարածքային կառույցների բազայի վրա:
Հավելենք, որ համաձայն ընտրական օրենսգրքի, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբեր:

please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG