Այսօր լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը: Բազմաթիվ դպրոցականներ, այդ թվում` 115 գանգրահեր տղաներ, ուսուցիչների ուղեկցությամբ, Չարենցի տուն-թանգարանից քայլերթով հասան բանաստեղծի հուշահամալիր, որտեղ սկսվեցին օրվա հոբելյանական տոնակատարությունները:
Հիմնական միջոցառումը, ինչպես ամեն տարի, տեղի ունեցավ Չարենցի տուն-թանգարանում:
Չարենցի թոռնուհին` Գոհար Բազյան-Չարենցը հուզված էր. - «Հուզումս կրկինապատկվեց, երբ այսքան աշակերտություն տեսա այստեղ եւ 115 գանգրահեր տղա: Իրոք խորհրդանշանական է, որովհետեւ ինքը իր հայրենիքի պայծառ ապագան տեսել է այս տղաների մեջ»:
Բանաստեղծի թոռնուհի խոսքով, Չարենցը միշտ լավատես է եղել. - «Եվ այդ լավատեսությունը այսօր փոխանցել է սերունդներին, մեզ եւ բոլորին»:
Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Ազատություն» ռադոիակայանի հետ զրույցում նշեց, որ հոբելյանական այս տարին նշանավորվելու ամենատարբեր միջոցառումներով ու հոբելյանական հանդիսություններով:
Հակոբյանը շատ կարեւոր է համարում նոր գրքերը, որոնցից առանձնացրեց «Չարենց 115» ժողովածուն. - «Շատ լավ գիրք է, օժանդակ, կարծես թե, դասագիրք է: Այնտեղ ե’ւ ուսանողները, ե’ւ աշակերտները, ե’ւ նույնիսկ ուսուցիչները հետաքրքիր բաների կտեղեկանան»:
Նրա փոխանցմամբ, թանգարանն այս տարի կհրատարակի նաեւ Եղիշե Չարենցի երկերը անգլերեն, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը` աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով. - «Արդեն 28 լեզվի թարգմանություն հավաքել են»:
«Պատկերացրեք ինչ հեռատեսություն է ունեցել իմաստունի, որ հարյուր տարի է` ամեն օր Չարենցը կա մեր ազգի շուրթերին: Եվ շատ հրաշալի է, որ կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դերասան Ազատ Գասպարյանը: