Մատչելիության հղումներ

2011 թվականին ստերիլիզացվել են 9000 շուն, քնեցվել՝ 37.000-ը


2012 թվականին մինչեւ մարտի 1-ը ստերիլիզացվել է 920 եւ վնասազերծվել է քնեցման միջոցով 4200-ը:

Ստերիլիզացված շները պետք է վզկապներ ունենան՝ կարմիր կամ կանաչ: Բայց մեր փոքրիկ հարցմանը մասնակցած քաղաքացիներից որեւէ մեկը չէր նկատել այդպիսի վզկապներով կենդանիների:

Գաղտնիք չէ, որ թափառող շները գարնանն ագրեսիվանում են եւ հատկապես վտանգավոր են դառնում՝ կապված բեղմնավորման շրջանի հետ: Բազմաթիվ օրինակներ կան, երբ հարձակվում են մարդկանց վրա: Ի թիվս այլ խնդիրների, սա եւս Երեւան քաղաքի օրակարգային խնդիրներից է:

«Փրկենք կենդանիներին» ՀԿ-ի նախագահ Նունե Մեհրաբյանը նշեց, որ Երեւանում թափառող շների թիվն ավելացել է, եւ դրանք ավելի ագրեսիվ են դարձել:

Պատճառը, նրա խոսքերով, թափառող շների զանգվածային սպանդն է, որն էլ բերում է քանակի բնական ավելացմանը: Շների վնասազերծմամբ զբաղվող «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը, Մեհրաբյանի խոսքով, շների վնասազերծման քաղաքակիրթ մեթոդների փոխարեն հաճախ գերադասում է սպանել նրանց:

«Յունիգրաֆ իքս» կազմակերպությանը, Նունե Մեհրաբյանի փոխանցմամբ, տարեկան 180 մլն դրամ գումար է տրամադրվում: Facebook սոցիալական ցանցում պարբերաբար տարածվում են սպանված թափառող շների լուսանկարները: Այդ կենդանիները, ակտիվիստ երիտասարդների խոսքերով, հենց «Յունիգրաֆ իքս»-ի կողմից են ոչնչացվել, բայց կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ թափառող շների դեմ պայքարի համար կիրառում են բացառապես ստերիլիզացման եւ քնեցման մեթոդները:

Նունե Մեհրաբյանի խոսքերով, եթե չկիրառվեր սպանդը, որը բերում է տեսակի թվի բնական ավելացմանը, ապա 6 տարիների ընթացքում, Երեւանում կարելի էր լուծել թափառող շների խնդիրը:

«Յունիգրաֆ իքս» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Գիրգորյանը նշեց, որ թափառող շների կապակցությամբ բողոք-հեռախոսազանգերը առանձնապես չեն ավելացել եւ հավելեց, որ անգամ ստերիլիզացնելուց հետո բնակիչները չեն ցանկանում, որ շները վերադարձվեն իրենց բակերը:

please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG