Իջեւանի քաղաքապետարանը աշխատում է նախորդ տարվա բյուջեի համամասնությամբ, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Հիշեցնենք` Իջեւանի ավագանու 14 անդամներից վեցը քաղաքապետ Վարդան Ղալումյանի ներկայացրած 2012 թվականի բյուջեն համարում են անիրատեսական եւ առաջարկում են քաղաքապետին վերանայել բյուջեի նախագիծը` հաշվի առնելով իրենց առաջարկությունները:
Մինչդեռ քաղաքապետը հերքեց, որ ավագանու բոյկոտող անդամները առաջարկություններ են ներկայացրել:
«Եթե առաջարկություն ունեն, պետք է գոնե դա բարձրաձայնեն, ավագանու մնացած անդամները քվեարկեն, տեսնեն, իրեն առաջարկությունը անցնո՞ւմ է ձայների մեծամասնությամբ, թե՞ ոչ», - ասաց քաղաքապետը:
Իջեւանի ներկայիս քաղաքապետը կարծում է, որ ավագանու բոյկոտող անդամների գործողությունները միտումնավոր են կազմակերպված` նախկին քաղաքապետ, հանրապետական Վարուժան Ներսիսյանի կողմից:
«Ընդհանուր տրամաբանությունը այն է, որ նախկին քաղաքապետը կազմակերպված բոյկոտում է ավագանու նիստերը ավագանու անդամների միջոցով», - ասաց Ղալումյանը:
Իջեւանի ավագանու անդամ Հրաչյա Ներսիսյանը, ով նախկին քաղաքապետի եղբայրն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ նախկին քաղաքապետը որեւէ կապ չունի նիստերը բոյկոտելու իրենց գործողությունների հետ:
«Դա ի՞նչ կապ ունի, հիմա ներկա դրությամբ եթե այդ բյուջեին դեմ ենք եղել, դա մենք հո՞ քաղաքապետի հետ չենք կապում: Սա առնվազն մեր առաջարկն է, հիմա որոշել ենք կառուցողական աշխատել, եւ դա պետք է բխի բնակչության շահերից: Սեփական եկամուտների մասով տարեցտարի հանրապետության ցանկացած համայնքում աճ է ապահովվում, իսկ Իջեւանում առաջարկով ընդունվում է, որ պետք է նախորդ տարվանից էլ ցածր լինի: Սա կատաստրոֆա է», - ասաց Ներսիսյանը:
Բոյկոտող անդամները 2012 թվականի ընթացքում հրավիրված ավագանու ութ նիստերից ներկա են եղել միայն երկուսին: Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` ավագանու անդամների լիազորությունները կարող են դադարեցվել, եթե վերջիններս մեկ տարվա ընթացքում չեն մասնակցել նիստերի կեսից ավելիին: Իջեւանում ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2011 թվականի մայիսի 29-ին: Եթե ավագագանու վեց անդամները շարունակեն չներկայանալ նիստերին, ապա ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր կլինի դադարեցնել նրանց լիազորությունները:
Չնայած այս ամենին, Իջեւանի քաղաքապետարանը շարունակում է աշխատել: Վարդան Ղալումյանը վստահեցրեց, որ բոլոր բյուջետային հիմնարկների պարտքերը մարված են, եւ աշխատողների կրճատում կամ աշխատավարձերի նվազեցում չի եղել: