«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ եւ հետաքննող լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան դարձել է շանտաժի զոհ։
Չորեքշաբթի օրը լրագրողը ծրար է ստացել՝ անձնական բնույթի լուսանկարներով եւ մեկ գրությամբ, որտեղ ասվում է. - «Ծախու կին, քեզ լավ պահիր, այլապես՝ կխայտառակենք»։
Իսմայիլովան Facebook-ի իր էջում այս սպառնալիքներին վճռական պատասխան է տվել՝ հայտարարելով, թե վստահ է, որ կկարողանա դիմակայել դրանց։
«Սա առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանում լրագրողի դեմ շանտաժ է իրականացվում», - հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը եւ դիմել անձամբ նախագահ Ալիեւին՝ այս միջադեպերը հետաքննելու եւ լրագրողների անվտանգությունը ապահովելու կոչով։
Միջադեպը խստորեն դատապարտել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը՝ ընդգծելով, որ շանտաժը տեղ չունի քաղաքացիական հասարակության մեջ։
«Մենք հպարտ ենք Խադիջայով եւ աջակցում ենք նրան ու նրա կատարած աշխատանքին», - հայտարարել է Քորնը, ով մտադիր է այս հարցը քննարկել իշխանությունների հետ՝ հաջորդ շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ։
Իսմայիլովան 2008-2012 թվականներին ղեկավարել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, բազմաթիվ մրցանակներ է ստացել ՝ իր հետաքննական նյութերի համար, որոնք բացահայտել են պետական ոլորտում, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա մերձավորների շրջապատում տարածված կոռուպցիան։
Լրագրողը վերջերս համագործակցել է նաեւ ամերիկյան CNBC ընկերության հետ եւ հեռուստատեսային հաղորդում պատրաստել՝ Դուբայում նախագահ Ալիեւի ընտանիքի ունեցած անշարժ գույքի եւ հարստության վերաբերյալ։