Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում ընդունեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ վերահաստատեց իր վճռականությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում։
Եվ դա` չնայած Սահմանադրական խորհրդի որոշմանը, որին, ինչպես ասաց Ֆրանսիայի նախագահը, ինքը չի կարող համակերպվել։
«Ֆրանսահայ համայնքը` այնպես, ինչպես մյուսները, իրավունք ունի պաշտպանվել ժխտողականությունից օրենքով», - հայտարարեց Նիկոլա Սարկոզին երեկվա ընդունելության ժամանակ։
Ընդունելությունը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Միսաք Մանուշյանի խմբի վերջին կենդանի մնացած անդամին` 95-ամյա Արսեն Չաքրյանին, որին Ֆրանսիայի նախագահը պարգեւատրեց Պատվո լեգեոնի շքանշանով։
Իր ելույթում Սարկոզին նաեւ ասաց. - «Ես դիմել եմ կառավարությանը` պատրաստել մի նոր օրինագիծ, եւ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ վճռակամ եմ այդ նոր օրինագիծը իր վերջնական ընդունմանը հանգեցնելու համար։ Ես հանդիսավորապես վերահաստատում եմ այդ հանձնառությունը ձեր առջեւ։ Ձեր ընտանիքները ոչնչացվել են բացարձակապես ծրագրված մի քաղաքականության հետեւանքով։ Այսօր դուք գտնվում եք պետական քաղաքականությամբ կատարվող ժխտողականության սպառնալիքի տակ։ Ֆրանսիան ձեզ հետ է այդ ժխտողականության դեմ պայքարելու համար»։
Նախօրոք Ֆրանսիայի նախագահը ընդունել էր համայնքի ղեկավարներին` այս հարցի վերաբերյալ խորհրդակցելու համար։
Սարկոզիի խոստացած նոր օրինագիծը կարող է ներկայացվել միայն հունիսին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից ընդունված օրինագիծը, որով նախատեսվում էր Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք, Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող ճանաչեց փետրվարի 28-ին։