«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը:
«Մեր ընկերության ունեցած տվյալներով «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ պարտքի շուրջ», - ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջեւ:
Այսօր ժամը 06:45-ից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր Երեւան – Մոսկվա եւ Երեւան – Ռոստով չվերթերի սապասրկումը` իր քայլը պատճառաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագներով:
«Զվարթնոցի» կառավարող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, սակայն, «Արմավիայի» հայտարարությունը «շահարկումներ» էր որակել` ընդգծելով, որ ավիաընկերության խնդիրները ոչ թե իր, այլ «Ռոսնավիգացիայի» հետ են կապված: