Մատչելիության հղումներ

Մարդիկ տոնում են գարնան գալուստը


Չնայած մարտիմեկյան անձրեւոտ ու մռայլ եղանակին` մարդիկ մեծ սիրով միմյանց ծաղիկներ են նվիրում, լավ տրամադրություն փոխանցում, սկսում կյանքը նոր էջից:

Գարնան օրերին, պարզվում է, ոչ միայն երիտասարդներն ու երեխաներն են իրենց մայրիկների ու տատիկների համար ծաղիկներ գնում, պատահում է նաեւ հակառակը:

Ծաղկավաճառներն ասում են, թե երիտասարդներն անտեղյակ են գեղեցիկ, գարնանային ծաղիկներից, օրինակ` ֆրեզիաներից, եւ հիմնականում միմյանց գույնզգույն վարդեր են նվիրում, որոնք, ի դեպ, արհեստական են, կամ նախընտրում են ավանդական կարմիր վարդեր:

«Ձնծաղիկը, մանուշակն ու նարգիզը գարնան տոներին ավելի ակտուալ են», - ասում է ծաղկավաճառը, - «իսկ մեխակները հայերն ընդհարապես սգի ծաղիկ են համարում»:

Մայրաքաղաքի օծանելիքի խանութներից մեկի խորհրդատու-վաճառողն ասում է, որ առավոտյան իրենց խանութ աղջիկներ են այցելել` գարնան առաջին օրվա կապակցությամբ ընկերուհիներին նվերներ գնելու նպատակով:

Տեղական վարդերի արժեքը 400-500 դրամ է, իսկ հոլանդական վարդերի գինը սկսվում է 1000 դրամից:
Ծաղկավաճառներն ասում են, որ, բնականաբար, տոն օրերին թանկացումներ լինում են, բայց աննշան:

Մի պապիկ «Մաքսիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ձմեռ-գարուն անցման ընթացքում առաջացող իր առողջական խնդիրներին, այնուամենայնիվ, գարուն սիրում է:

Իսկ քաղցրավենիքի կրպակներից մեկի վաճառողուհին նշեց, որ առավոտյան ժամերից սկսած երիտասարդները միմյանց նույնիսկ թխվածք են նվիրում գարնան առաջին օրվա կապակցությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:06:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG