Չեխիայում Հայաստանի դեսպանատունը այսօր նշեց Սումգայիթի ջարդերի հերթական տարելիցը` կազմակերպելով «Սովորական ցեղասպանություն» շարքի «Սումգայիթ, փետրվար 1988» վավերագրական ֆիլմի դիտումը:
Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր դիվանագիտական առաքելությունը սկսել է 2011 թվականի աշնանը, ասում է` միջոցառման նպատակն է ոգեկոչել զոհերի հիշատակը եւ Չեխիայի հայկական համայնքին ներկայացնել Սումգայիթում 1988 թվականի փետրվարի վերջին տեղի ունեցած իրադարձությունները։
Դեսպանը, սակայն, հավելում է. - «Այս կոտորածները չկոտրեցին մեր ժողովրդի կամքը, մենք շարժվեցինք դեպի առաջ»։
Օրեր առաջ Պրահայում ադրբեջանական համայնքը միջոցառումներ էր կազմակերպել Խոջալուի դեպքերի կապակցությամբ. պաշտոնական Բաքուն հայերին է մեղադրում Խոջալուի մի քանի հարյուր բնակիչների մահվան համար: Պրահայի երկու հրապարակներում տաղավարներ էին տեղադրվել, ցուցահանդեսներ կազմակերպվել, բուկլետներ բաժանվել:
Տիգրան Սեյրանյանն ասում է, որ այս տարի ադրբեջանական համայնքը ակտիվացել է եւ այս հանգամանքը կապում է նաեւ հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու՝ Ֆրանսիայի օրենսդրական նախաձեռնության հետ. - «Սա ինչ-որ տեղ նաեւ պատասխան է մեզ՝ հայերիս, թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման մեր արշավում եւ թե՛ նաեւ սրանով փորձում են քողարկել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ Կիրովաբադում տեղի ունեցած հայերի ջարդերը»։
Ինչպես ներկայացրեց Չեխիայում Հայաստանի դեսպանը, Պրահայի հայկական համայնքը միջամտել է ադրբեջանական միջոցառումներին եւ ներկայացրել է նաեւ հայկական կողմի տեսակետը Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ:
«Մենք գիտենք, որ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես նախապատրաստվել են այդ ակցիային, պատրաստել են թռուցիկներ, նույն վայրում բաժանել են նաեւ ճշմարտությունը ներկայացնող փաստաթղթեր չեխերեն եւ անգլերեն լեզուներով», - պատմեց դեսպանը։