Ազգային ժողովում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ քննարկումներին ընդառաջ այսօր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը ցույց էր կազմակերպել ԱԺ-ի դիմաց:
Առաջիկա ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով` միայն կուսակցական ցուցակներով անցկացնելու հարցը կրկին ԱԺ-ի օրակարգ է բերել ընդդիմությունը, սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը կտրականապես դեմ է արտահայտվում այս առաջարկին:
Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույցը համատեղ կազմակերպել էին խորհրդարանական ընդդիմությունը` Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւ արտախորհրդարանական ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը:
Մինչեւ օրինագծի քննարկումը Դաշնակցության առաջնորդներից Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Կոնգրեսից Լեւոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանը ներկա էին ցույցին:
Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ սա «աննախադեպ միավորում է» եւ անկախ արդյունքից այս միավորումն արդեն լավ բան է հուշում: ՀԱԿ համակարգողը չբացառեց նաեւ հետագայում համագործակցությունը ընդդիմադիր այս ուժերի հետ, ավելին` ասաց հնարավոր է համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» եւ անգամ Հանրապետականի հետ` «եթե նրանք անցնեն ժողովրդի կողմը»:
Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը կրկին հայտարարեց, թե այս հարցի շուրջ ստեղծվել է «հարյուր տոկոս կոնսենսուս մինուս 1»` նկատի ունենալով Հանրապետական կուսակցությանը, ու հավելեց, որ եթե ՀՀԿ-ն ցանկանում է լսել նաեւ ժողովրդի կարծիքը, իրենք կարող են առաջարկել նաեւ սահմանադրական հանրաքվե անցկացնել խնդրի շուրջ:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ անկախ արդյունքից, սա քաղաքական պայքար է, եւ երկարատեւ պայքար է: Նրա խոսքով, սա կռիվ չէ մեծամասնական համակարգի դեմ, պարզապես Հայաստանը մեծամասնական համակարգ կարող է ունենալ առնվազն 20 տարի անց, երբ նորմալ քաղաքացիական հասարակություն ձեւավորված կլինի, մինչդեռ հիմա այդ համակարգը, ըստ Հովհաննիսյանի, գործիք է գործարար պատգամավորների ձեռքին: