Մաշտոցի այգում անժամկետ նստացույցի մասնակցող երիտասարդները Երեւանի քաղաքապետից պահանջում են հրապարակել այն մարդկանց անունները, որոնց համար քաղաքապետարանը այգում նախատեսում է ժամանակավոր տաղավարներ կառուցել:
Հիշեցնենք` քաղաքապետարանը Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարների տերերին որպես փոխհատուցում տարածք է հատկացրել Մաշտոցի այգում:
Երիտասարդները այսօր բաց նամակով դիմել են Տարոն Մարգարյանին` բացի սեփականատերերի անուններից` ներկայացնել մի շարք այլ փաստաթղթեր: Մասնավորապես, նստացույցի մասնակից երիտասարդներն ուզում են ծանոթանալ Երեւանի իշխանությունների բոլոր այն որոշումներին, որոնք առնչվում են Աբովյան փողոցում ժամանակին տեղադրված տաղավարներին, ինչպես նաեւ Աբովյան փողոցից Մաշտոցի այգի տեղափոխման հետ կապված որոշումներին ու սեփականատերերի հետ կնքված պայմանագրերին:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանն ասում էր, թե երիտասարդներն ուզում են տեղեկանալ, թե ովքե՞ր են այդ սեփականատերերը, եւ ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված նրանց տաղավարներն ապամոնտաժելուց հետո անպայման այլ տարածք հատկացնել: Բնապահպանները մատնանշում են Երեւանի այլ վայրերից ապամոնտաժված տաղավարները, որոնց տերերին քաղաքապետարանը չի փոխհատուցել:
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն տրվում պայմանագրերը, ինչո՞ւ չեն տրվում որոշումները: Ի՞նչ կա թաքցնելու, ի՞նչն է խնդիրը, ինչե՞ր կան, որ պետք է թաքուն արվեն», - հարցնում էր Հակոբյանը:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք սեփականատերերի թիկունքին հանրությանը հայտնի մարդիկ են կանգնած, երիտասարդները պատասխանեցին, թե քանի դեռ չունեն տեղեկություններ, այդ մասին չեն խոսի:
Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ սեփակատերերի անունները կհրապարակեն այն ժամանակ, երբ պատասխանեն երիտասարդների բաց նամակին օրենքով սահմանված ժամանակամիջոցում: Իսկ փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ Սարդարյանն ասաց, որ քաղաքապետարանն արդեն տրամադրել է բոլոր փաստաթղթերն ու տեղեկացրել կառուցապատման որոշման հետ կապված մանրամասները: Սարդարյանը նաեւ հավելեց, որ ոչ միայն Աբովյան փողոցի, այլեւ այլ տարածքների տաղավարների տերեր են փոխհատուցվել:
Հիշեցնենք` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ արձագանքել էր բապահպաններին` հայտարարելով, թե ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:
Մաշտոցի այգում շարունակվում է շինարարության դեմ սկսված ստորագրահավաքը: Արդեն ավելի քան 2500 մարդ է միացել ստորագրահավաքին: Այսօր այգի էին այցելել նաեւ երիտասարդներ Վանաձորից ու Գյումրիից: