Մատչելիության հղումներ

Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն փետրվարի 27-ին


Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրության, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կարճաժամկետ կեցության վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաեւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի (վերադարձի ապահովման) վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցությունները կմեկնարկեն Երեւանում փետրվարի 27-ին:

Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` վիզային ռեժիմի դյուրացումը ներառում է վիզա ստանալու համար պահանջվող փաստաթղթային հիմնավորման պարզեցում, վավերականության երկար ժամկետով բազմակի վիզաների տրամադրման հնարավորություն, այցելուների որոշակի կատեգորիաների համար վիզաների տրամադրման վարձավճարների նվազեցում եւ այլ մեխանիզմներ:

Մինչեւ այժմ նման համաձայնագրեր կնքվել են Եվրամիությանը չանդամակցող 9 երկրների հետ, որոնցից երեքը` Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, ընդգրկված են Արեւելյան գործընկերության ծրագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG