Մատչելիության հղումներ

Փետրվարի 23-ը նախկին Կարմիր բանակի օրն է


Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն այն նշում են նաեւ Հայաստանում:

Մեր մայրաքաղաքի տղամարդկանց հագուստի խանութներից մեկի խորհրդատու-վաճառողի հավաստմամբ` այս տարի հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, կանայք ավելի ոգեւորված են նվերներ գնել իրենց ամուսինների ու եղբայրների համար:

ՀՀ վաստակավոր դերասան Բորիս Պեպանյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում փետրվարի 23-ի հետ կապված գեղեցիկ հիշողություններից առանձնացրեց հատկապես Խորհրդային բանակի շքերթները Կարմիր հրապարակում:

«Իմ ընտանիքում էլ տիկինն էլ այսօր առավոտյան ասաց` շնորհավորում եմ տոնդ: Ծիծաղեցինք, բայց իրեն ասացի, որ արդեն մեր տոնը չի: Միեւնույն է, լավ հիշողություններ ու լավ զգացմունքներ են արթնանում քո մեջ: Այն ժամանակ գեղեցիկ տոնում էին, հատկապես շքերթներն եմ հիշում Կարմիր հրապարակում, մեզ մոտ էլ էին երբեմն շքերթներ անում», - ասում է Պեպանյանը:

Բորիս Պեպանյանը հիշեց նաեւ հետաքրքիր դեպքեր իր ծառայության տարիներից Ղազախստանում. - «Այն ժամանակ ես ծառայում էի Ալմա Աթայում: Տնից ծնողներս հագուստներն էին ուղարկել. այդ շորերով փախչում էի, գնում էինք ռեստորան, կաֆե: Մի օր ճանաչեցին, բռնեցին ինձ, ու դատից խուսափելու համար այդ գիշեր սուտ խաղացի պրիստուպ, ու ինձ տարան անտեղի վիրահատեցին»:

Տղաներից շատերն ասում են, որ նշում են Հայկական բանակի տոնը` հունվարի 28-ը, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ օրը իրենց չեն վերագրում, քանի որ դեռ չեն ծառայել:

Այս տոն օրերին տղաների նախընտրելի նվերներն են օծանելիքը, մասնագիտական նվերներն ու հագուստի աքսեսուարներ:

Իսկ Բորիս Պեպանյանի համար ամենահաճելի նվերը իր կնոջ համբույրն է:

please wait

No media source currently available

0:00 0:06:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG