Վավերագրական կինոյի հայ վարպետ Արտավազդ Փելեշյանի մասին պատմող ֆիլմի ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր խոհերն է կիսում մեր հասարակությունում Փելեշյանի պես մեծերի դերի, պարզապես ներկայության նշանակության մասին:
Այսօր համաշխարհային ճանաչում վայելող կինովավերագրողի ծննդյան օրն է` լրանում է նրա 74-ամյակը:
Խզմալյանի բնորոշմամբ` Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Տարվա եղանակները», «Մեր դարը» ֆիլմերը «հայկական կինոյի հավերժության անցաթուղթն են համաշխարհային կինոյի, համաշխարհային մշակույթի մեջ»:
Խզմալյանը ցավով հիշեց, թե ինչպես տարիներ առաջ փակվեց «Երեւան» ստուդիան, որտեղ նկարահանվել են Փելեշյանի բոլոր ֆիլմերը, լուծարվեց «Հայֆիլմ» կինոստուդիան. - «Հիմա մենք այս առումով հոգեւոր խավարի մեջ ենք: Փելեշյանի ֆիլմերը հոգեւոր հաց են, ինչպես մեծ արձակը եւ պոեզիան, ինչպես այն բարձր մշակույթը, արվեստը, քաղաքակրթությունը, որի ջատագովն էր Հայաստանը` որպես մշակութային երկիր, որոնց ասպետներն էին Փելեշյանը, Փարաջանովը, Մալյանը` եթե խոսենք կինոյի մասին: Ես վկա էի, ականատեսն էի, ցավոք սրտի, ինչպես էր դա արվում: 2002 կամ 2003 թվականի «Ոսկե ծիրանն» էր, երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը բառացիորեն ասեց հետեւյալը` դե, մեզ, իհարկե, Ֆելինիներ ու Փարաջանովներ պետք չեն, մեզ պետք է ֆիլմ, որը ժողովուրդը նայի: Ըստ երեւույթին, նա տվյալ դեպքում իր ճաշակն էր որպես ժողովրդի ճաշակ պատկերացնում, եւ այդպես էլ կատարվեց»:
Հարցին, թե հնարավոր համարում է, որ արդեն վաղուց ի վեր Ռուսաստանում բնակվող վարպետին առաջարկվի վերադառնալ Հայաստան, պայմաններ ստեղծվեն նրա աշխատանքի համար, Տիգրան Խզմալյանը արձագանքեց. - «Եթե մենք` որպես ազգ, որպես հասարակություն, կարողանանք թոթափել այս ստրկատիրությունը, առաջինը, ինչ մենք կանենք մշակույթի ասպարեզում` կհրավիրենք վարպետին այստեղ` ոչ թե հերթական մեդալը տալու, այլ, որ նա մեզ հետ ապրի, որովհետեւ նրա ֆիզիկական ներկայությունը մեզ խիստ անհրաժեշտ է»:
«Նա ամենաբարձր գագաթն է այսօր հայոց մշակույթի, հայոց արվեստի, եւ նրա անգամ ֆիզիկական գոյությունը, ներկայությունը նոր օդ, նոր աշխարհայացք է, եւ նոր արժեհամակարգ է բացում, որը այդքան անհրաժեշտ է առողջացնելու համար մեր երկիրը, մեր հասարակությունը», - եզրափակեց Տիգրան Խզմալյանը: