ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում, որտեղ ամփոփված են հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքները:
ԺՀՄԻԳ-ի գնահատման առաքելությունը, Հայաստանի իշխանությունների, ընտրական գործընթացի պատասխանատուների, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում ամփոփելով խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում տիրող իրավիճակը, հանգել է եզրակացության, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խորը անվստահությամբ:
«Թեւ ընտրական գործընթացը կարգավորող բարեփոխված օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու ներուժ ունի, բայց միայն օրենսդրությունը չի կարող դա երաշխավորել: Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար եւ պատշաճ մասնակցությունը», - նշված է զեկույցում:
Արձանագրելով, որ իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստումն ընթանում է բնականոն եւ նորմալ հունով, ԺՀՄԻԳ-ը միաժամանակ նշել է, որ իրենց` հիմնականում ընդդիմադիր զրուցակիցները «մտահոգություն են հայտնել բազմակի քվեարկությունների, վարչական ռեսուրսների չարաշահման հնարավորության եւ ընդդիմադիր կուսակցություններին սատարող գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների առնչությամբ»:
«Մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ են հայտնել ընտրական գործընթացի պատասխանատուների վստահելիության վերաբերյալ` վստահության լիարժեք բացակայությունից մինչեւ համոզմունք, որ ընտրական հանձնաժողովները կգործեն պրոֆեսիոնալ, թափանցիկ եւ հաշվետու», - նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը` ընդգծելով, որ «առաջին անգամ հնարավոր է լինելու ընտրողների ցուցակները ներբեռնել ինտերնետից, բայց ընդդիմության ներկայացուցիչները մտահոգված են ցուցակներում հնարավոր չարաշահումների կապակցությամբ»:
«Մեր բազմաթիվ զրուցակիցներ հայտարարել են, որ արտերկրում բնակվող մի քանի հարյուր հազար ընտրողների անուններ շարունակում են մնալ ընտրացուցակներում, եւ որ նախորդ ընտրություններում այդ անձանց փոխարեն քվեարկություններ են եղել», - արձանագրված է փաստաթղթում:
Անդրադառնալով բարեփոխված Ընտրական օրենսգրքի այն պահանջին, որ բոլոր տեղական դիտորդները պետք է որակավորման սերտիֆիկատներ ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թեստավորման արդյունքներով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեջբերում է իրենց հետ զրույցներում արտահայտված այն մտահոգությունը, որ դա վարչական խոչընդոտ է եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ դիտորդական առաքելության վրա:
Հայաստանի լրատվական դաշտը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության բազմաթիվ զրուցակիցների կողմից բնորոշվել է որպես «կողմնակալ»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է ընտրարշավի լուսաբանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմինը: Բայց դեռ հստակ չէ, թե ինչպես է հանձնաժողովը վերահսկելու Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, որոնք հատուկ պարտավորություններ ունեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ», - նկատում են զեկույցի հեղինակները:
Ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները արտահայտել են թափանցիկ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց հստակ մտադրությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացնում է, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավին, իսկ կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկությանը, հաշվարկին եւ արդյունքների ամփոփմանը:
«Հայաստաի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են, որ հրավերը կուղարկվի ընտրությունների եւ քարոզարշավի ժամկետների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո», - նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մշտապես հանդես է գալիս առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծաթիվ միջազգային դիտորդներ ներգրավելու առաջարկով` համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի ընտրակեղծիքների նվազեցմանը: Ընդդիմությունն առաջարկում էր շուրջ 2000 միջազգային դիտորդների մասնակցություն` յուրաքանչյուր ընտրատեղամասում առնվազն մեկ դիտորդ: ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես արձագանքեց 250 կարճաժամկետ եւ 24 երկարաժամկետ դիտորդներ գործուղելու` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մտադրությանը. - «Սա միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություն է: Կան այլ, հիմնականում խորհրդարանական միջազգային կազմակերպություններ, որոնք բազմիցս արտահայտվել են Հայաստանի ընտրությունների վերաբերյալ, եւ կարծում եմ, նրանք նույնպես կուղարկեն բավականին նշանակալի դիտորդական առաքելություններ»:
Խորհրդարանական ուժերն առայժմ չեն արձագանքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության հրապարակած փաստաթղթին: