Աբովյան քաղաքի ավտոկայանի տարածքում մի տղամարդ, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավելացրել է Աբովյանից Երեւան գնացող ուսանողական անվճար ավտոբուսների թիվը, ինչն էլ խոչընդոտում է Աբովյան-Երեւան ավտոբուսային երթուղու կանոնավոր փոխադրողի աշխատանքին:
«Ուսանողական ավտոբուս գրած ա վրեն, բայց մինչեւ 90 տարեկան ուսանող ա նստում մեջը», - նշեց «Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցը, ով այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում:
Աբովյան-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերության ղեկավարը, մամուլի հրապարակումների համաձայն, «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանն է, ով վերջերս անդամակցեց Հանրապետական կուսակցությանը, թեեւ լուրեր էին շրջանառվում, որ նա եղել է ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից: Ավտոկայանի տարածքում «Ազատություն» ռադիոկայանին հանդիպած անձնավորությունն ասաց նաեւ, որ մեկ անգամ շփվել է Արթուր Հարությունյանի հետ:
«Քինգ Դելյուքս» ընկերության նախագահը վերջերս անդամակցեց Հանրապետականին, այդ պահից սկսվեց, (ընդ որում ես էլ եմ ընդգրվել Հանրապետականի մեջ` հանձնելով ԲՀԿ-ի տոմսը, ու տենց հազարարվոր մարդիկ հանձնում են), ես դրա մեջ եմ տեսնում պատճառը», - ասաց նա:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը չժխտեց այն փաստը, որ ուսանողական ավտոբուսներով երթեւեկում են տարբեր տարիքի մարդիկ: «Ազատություն» ռադիոկայանը եւս ականատես եղավ նման փաստերի: Գալստյանն ասաց, որ անվճար ավտոբուսների ավելացման համար ԲՀԿ ղեկավարին դիմել են ուսանողներն ու սոցիալապես անապահով ընտանիքները:
«Կապել դա քաղաքական ենթատեքստերի, այլեւայլ մտադրությունների հետ` ես ուղղակի անիմաստ զբաղմունք եմ համարում», - ասաց Գալստյանը` հավելելով, որ Արթուր Հարությունյանին չի ճանաչում եւ նրա ու Գագիկ Ծառուկյանի միջեւ որեւէ հակասության մասին տեղյակ չէ:
Մոտ երկու տարի առաջ Երեւանից Աբովյան երթուղին անցնում էր քաղաքի միջով, դրա համար ուղեւորը վճարում էր 200 դրամ, իսկ այսօր տրանսպորտը ուղիղ գծով հասնում է ավտոկայան, որտեղ բնակիչներն օգտվում են ներքաղաքային տրանսպորտից` վճարելով եւս 100 դրամ:
«259 համարի ավտոբուսները բերելուց հետո, այդ ավտոբուսները նաեւ Աբովյանի մեջ մտցնելուց հետո ասացին, որ 259-ը կլինի 150 դրամ, իսկ Աբովյանի մեջ` 50 դրամ, այսինքն նույն 200 դրամը քաղաքացիների համար կպահպանվի: Ընդամենը 2-3 ամիս հետո 259-ը դարձավ 200 դրամ, իսկ Աբովյանի մեջ տեղաշարժվող ավտոբուսը դարձավ 100 դրամ», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց մի կին:
Աբովյանի ավտոկայանի երթակարգավար Ամայակ Բաբլոյանը քաղաքացիների դժգոհություններին ի պատասխան ասաց. - «Առաջ այդպես էր, բայց հիմա երբ որ գալիս են քաղաքակիրթ ձեւով` հիմա ամբողջ հանրապետությունով մեկ աշխատում են ավտոկայանները, դրա համար բոլորիս բերեցին այստեղ, ժողովուրդը հարմարվեց: Ամբողջ տրանսպորտը այստեղ է, ժողովուրդը օգտվում է, էդ մի բացը փակվել է, որովհետեւ ամեն ինչ նորմալ հունի մեջ էր ընկել»: