Մատչելիության հղումներ

«Գրքի փոխարեն SMS են կարդում»


Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի պահպանման օրն է:

Գրական հայերենն այսօր դուրս է մղվել առօրյայից եւ մտահոգության պատճառ դարձել գրողների եւ բանասերների շրջանում: Գրող Կարեն Անտաշյանը նշում է, որ փոքր պետությունների մոտ առաջ է եկել լեզվի պահպանման խնդիրը:

«Գրական լեզուն եւ բանավոր խոսքը շատ են տարբերվում, եւ նույնիսկ գրողներն են ծայրահեղությունից ծայրահեղության գնում` փորձելով գտնել այն լեզուն, որը կհամապատասխանի ներկայիս ընթերցողի խոսքին», - ասում է նա:

Ժամանակակից գրականությունը վառ կերպով արտահայտում է լեզվի կենդանությունը: Գրողի խոսքերով, ժամանակի ընթացքում Հայաստանում բանավոր խոսքը գերիշխող է դարձել:

«Եթե համեմատենք, մի քանի տարի առաջ համացանցում հայերենը փոքր տոկոս էր կազմում, հիմնական դոմինանտ լեզուն ռուսերենն ու անգլերենն էր», - նշում է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով` այսօր երիտասարդների մեծ մասը համացանցում գրում է լատինանտառ, կամ ռուսերեն: Սրա հիմնական պատճառը բջջային հեռախոսներն են, քանի որ օգտատերերի մեծ մասը սոցցանցեր է այցելում բջջայինների միջոցով:

«Մարդիկ համացանցում գրելիս արագ են գրում եւ դուրս են մղվում բոլոր կետադրական նշանները: Եթե դրան զուգահեռ գրքի փոխարեն SMS են կարդում, գնալով անգրագետ են դառնում, քանի որ համացանցում ոչ գրագետ լեզու ենք տեսնում», - ասում է փորձագետը:

Երիտասարդները նշում են, որ իրենց համար խոսակցական հայերենով արտահայտվելն ավելի հեշտ է, սակայն տհաճ է, երբ սկսում են խոսել ժարգոնով:

Բառապաշար են թափանցել նաեւ մի շարք օտար բառեր, որոնք երիտասարդները գործածում են ժամանակակից երեւալու կամ նման տպավորություն թողնելու համար: Չնայած սրան մեր համաքաղաքացիները նշում են` «քանի դեռ գիր, գրականություն կա, գրական հայերենը կապրի»:

please wait

No media source currently available

0:00 0:05:55 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG