Կիրակի երեկոյան սկսվել է Մեծ պահքը, որը կտեւի 48 օր՝ մինչեւ Սուրբ Հարության տոնը, որն այս տարի կնշվի ապրիլի 8-ին:
Մինչ խորհրդային կարգերի հաստատումը, ըստ հայ ազգագրագետների, Սուրբ Սարգսի տոնից հետո, որը շարժական է տոն է, սկսվել են Բարեկենդանի երկշաբաթյա տոները, որոնց ընթացքում գյուղական ու քաղաքային բնակավայրերից անպակաս են եղել հարսանիքները, խնջույքները մինչեւ բուն Բարեկենդան, որն էլ աղմկոտ, ժողովրդական երգուպարով ուղեկցվող տոնախմբությունների գագաթնակետն է եղել: Բուն Բարեկենդանի ավարտին երեկոյան ժամերգությունից հետո փակվում են եկեղեցու վարագույրները եւ հայտարարվում է 48-օրյա Մեծ պահքը:
Մեծ պահքը խորհրդանշում է Քրիստոսի 40-օրյա ապաշխարանքը անապատում, այնուհետեւ նրա մուտքը Երուսաղեմ, վերջին ընթրիքն աշակերտների հետ, Հուդայի կողմից նրա մատնությունը, ձերբակալությունը, չարչարանքները խաչի վրա, մահը եւ ի վերջո նրա Սուրբ Հարությունը: Այս շրջանում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն հոգեւորի վրա` ապաշխարելով եւ զերծ մնալով մարմնական հաճույքներից, մասնավորապես, հրաժարվելով կենդանական ծագման սննդից:
«Այս Մեծ պահքի ժամանակահատվածում, իհարկե, բավականին հավատացյալների եւ նաեւ ոչ հավատացյալների կամ թերահավատների համար հարց է ծագում, թե ինչպե՞ս ընդառաջ գնան Մեծ պահքին, ի՞նչ անեն: Մեծ պահքի խորհուրդն է, որ մարդ կարողանա մաքրվել եւ մարմնապես, եւ հոգեպես, զգալ, հասկանալ, կարողանալ ճանաչել ինքն իրեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մեծ պահքի խորհուրդը բացատրեց Երեւանի Սբ Զորավոր եկեղեցու հոգեւոր հովիվ, տեր Վարդան քահանա Մկրտչյանը:
Հոգեւոր հովիվը խորհուրդ է տալիս փորձել այս շրջանում հոգով դեպի Աստված գնալ:
«Աստծո մոտ է ճշմարտությունը, բոլորս ճիշտ ենք, բայց ճշմարտությունը Աստծո մոտ է, բոլորս արդար ենք, բայց արդարությունը Աստծո մոտ է», - ասում է քահանան:
Ի դեպ, երեւանիցներից շատերն էին այսօր եկեղեցի գալիս, եւ գրեթե բոլորն էլ տեղյակ էին, որ Մեծ պահքը սկսվել է: Սակայն շատ քչերը ասացին, որ պահում են Մեծ պահքը: