ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները այսօր ժամանել են Իրան` Իսլամական Հանրապետության ատոմային ծրագրի շուրջ բանակցությունների:
Սա վերջին ամսվա ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի թիմի երկրորդ այցն է Իրան: Թիմի ղեկավար Հերման Նաքերթսը հայտարարել է. - «Իհարկե, Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ուղղությունը շարունակում է մնալ ամենաբարձր գերակայությունը»:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:
Կիրակի օրը ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարթին Դեմփսին եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, նշելով, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին, իսրայելցիներին կոչ են չշտապել եւ ժամանակ տալ, որպեսզի Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները տան իրենց արդյունքները: