Մատչելիության հղումներ

Ուսանողները բարձրաձայնում են


Մեկ տարվա ընթացքում ուսանողներից բաղկացած խումբը հետազոտություններ էր կատարել հանրապետության տարբեր բուհերի ուսանողների շրջանում՝ Բոլոնյան գործընթացի, կրեդիտային համակարգի եւ ուսանողակենտրոն ուսուցման վերաբերյալ:

Նախ ուսանողների համեմատաբար փոքր խմբերում քննարկել-պարզվել են, թե որ հարցերն են ամենահրատապը եւ հենց այդ հարցերի ու խնդիրների հիման վրա կազմվել է հարցաթերթիկ, որն արդեն բաժանվել է մի քանի հարյուր ուսանողների՝ լրացնելու համար: Հարցրել են ուսանողների կարծիքը դասավանդման նյութի, մասնագիտական գրականության մատչելիության վերաբերյալ եւ այլն:

Հարցումը կատարվել է երեք խոշոր քաղաքների բուհերում, որտեղ կենտրոնացած է ուսանողության մեծ մասը՝ Գյումիրում, Վանաձորում եւ Երեւանում: Ընդհանուր առմամբ 17 բուհում՝ 11 պետական, 5 ոչ պետական եւ մեկ միջպետական:

Հարցումների արդյունքում պարզվել են ուսանողներին ամենից շատ հուզող երեք հիմնական հարցերը: Դրանք են` սովորելու մոտիվացիայի, գործնական պարապմունքների եւ տեղեկացվածության բացակայությունը:

Պարզվել է նաեւ, որ ուսանողները լիարժեքորեն տեղեկացված չեն, թե ինչ է կրեդիտային համակարգը:


please wait

No media source currently available

0:00 0:08:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG