Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը «բոլոր խնդիրների» պատճառ է համարում օտարերկրյա միջամտությունը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի մերձակա տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների պատճառը օտարերկրյա միջամտությունն է:

Ահմադինեժադը նման հայտարարություն է արել ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Աֆղանստանի եւ Պակիստանի իր գործընկերների հետ համատեղ գագաթաժողովի ժամանակ:

«Իրենց նպատակներն ու հավակնությունները առաջ տանելու համար օտար ուժերը չեն ցանկանում թույլ տալ այլ ազգերին` զարգանալ», - հայտարարել է Իրանի նախագահը` չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ո՞ր «օտար ուժերի» մասին է խոսքը:

Արեւմտյան տերությունները, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառել` փորձելով հարկադրել Իրանին հրաժարվել իր միջուկային ծրագրից: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում` անարդար համարելով կիրառվող պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG