Չորեքշաբթի օրը մայրաքաղաքի եւ որոշ մարզերի մշակութային կենտրոններում սկսվեց «Մուտքը` գրքերով» ակցիան: Առաջիկա երկու օրերին թանգարաններ, թատրոններ եւ համերգասրահներ կարելի է այցելել` տոմսի գնելու փոխարեն մեկ կամ մի քանի գիրք նվիրելով տվյալ մշակութային հաստատությանը:
Ակցիան նախաձեռնել է «Ֆլեշ-մոբ դիվիզիա» երիտասարդական կազմակերպությունն ու Մշակույթի նախարարությունը: Ակցիայի նպատակը մարզային եւ սահմանամերձ շրջանների համայնքային գրադարանները համալրելն է:
Ակցիային մասնակցում են Թումանյանի, Սարյանի, Չարենցի, Երվանդ Քոչարի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի եւ այլ թանգարաններ, որոշ թանգարաններ Սյունիքում, Վայոց Ձորում, Լոռիում եւ Շիրակում, Սունդուկյանի անվան թատրոնը, Օպերայի եւ բալետի թատրոնը, Խամաճիկների եւ Տիկնիկային թատրոնները, Կամերային պետական թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը, ինչպես նաեւ Արտաշատի, Վանաձորի, Գյումրիի դրամատիկական թատրոնները:
«Ֆլեշմոբ դիվիզիայի» համահիմնադիր Էդվարդ Լեւանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մենք երկու տարի շարունակ Կասկադում բացօթյա ընթերցանության փառատոն ենք կազմակերպել: Երբ Երեւանը հռչակվեց 2012 թվականի Գրքի մայրաքաղաք, Մշակույթի նախարարությանը առաջարկ ներկայացրինք, որ մենք եւս պատրաստ ենք այս ծրագրի շրջանակում կազմակերպել միջոցառումներ»:
Չարենցի տուն-թանգարան գրքեր էր նվեր բերել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա հույս հայտնեց, որ «Գրադարանների մասին» օրենքի ընդունումից հետո նաեւ նման ակցիաների շնորհիվ կունենանք «բոլորովին նոր իրավիճակ գրադարանային ոլորտում»: