Մատչելիության հղումներ

Սարկոզին առաջադրում է իր թեկնածությունը


Ֆրանսիա -- Սարկոզիի նախընտրական պաստառը` «Ուժեղ Ֆրանսիա» կարգախոսով, Փարիզ, 16-ը փետրվարի, 2012
Ֆրանսիա -- Սարկոզիի նախընտրական պաստառը` «Ուժեղ Ֆրանսիա» կարգախոսով, Փարիզ, 16-ը փետրվարի, 2012
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում եւ պայքարելու է եւս 5 տարով Ֆրանսիան ղեկավարելու համար:

Սարկոզիի գլխավոր խոստումներն են ռեկորդային` 10 տոկոսի հասած գործազրկությունը կրճատելն ու մարդկանց կարծիքն ավելի շատ հաշվի առնելը:

Սարկոզին, ով իր նախագահության 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ հանրաքվե չի անցկացրել, այժմ խոստանում է երկրի առջեւ ծառացած գլխավոր հարցերը հանձնել նաեւ ժողովրդի դատին եւ հանրաքվեներ անցկացնել:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկու փուլերը նշանակված են ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին: Սարկոզին կարծիք է հայտնել, որ արժանի է ընտրողների քվեներին, քանի որ իր իրականացրած բարեփոխումները արդյունքներ են տալիս:

«Ես որոշեցի գնալ այս քայլին, քանի որ իրավիճակը Ֆրանսիայում, Եվրոպայում եւ աշխարհում դեռ ծանր է: Արդեն 3 տարի է, ինչ մենք աննախադեպ ճգնաժամի մեջ ենք, եւ այժմ եւս մեկ անգամ չփորձել շահել ֆրանսիացիների վստահությունը` կնշանաեր լքել իմ պաշտոնը», - հավելել է Ֆրանսիայի նախագահը: - «Դա նման կլինի նավապետին, ով փոթորկի հանդիպած նավը թողնում է կես ճանապարհին»:

Սարկոզին ընտրությունների է գնալու «Ուժեղ Ֆրանսիա» կարգախոսով:

Վերջին հարցումների համաձայն Նիկոլա Սարկոզիի վերընտրվելու հավանականությունը ավելի ցածր է, քան սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդինը: Ըստ հարցումների` Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 28, իսկ Սարկոզիի օգտին` միայն 24 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG