Մատչելիության հղումներ

Ռոբոտաշինությամբ զբաղվող երեխաների մտածելակերպն ու պահանջներն այլ են


Արդեն մի քանի տարի է, որ Հայաստանում կազմակերպվում է «ԱրմՌոբոտիքս» մրցույթը դպրոցականների եւ ուսանողների շրջանում:

Արդեն մի քանի տարի է, որ Հայաստանում կազմակերպվում է «ԱրմՌոբոտիքս» մրցույթը դպրոցականների եւ ուսանողների շրջանում:

«Նոր ռոբոտ ստանալուց առաջ կարեւոր է պատկերացնել, թե ինչ ես ուզում վերջնական տեսքում ունենալ, թեեւ ուսումնական գործընթացի ժամանակ դա էլ կարեւոր չէ. առաջնայինը այդ դետալներին եւ այդ տեխնոլոգիաներին վարժվելն է», - նշում է «Սայմոտեկ» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը եւ հավելում, որ կարեւոր է, որ պատանիները կարողանան իրենց ձեռքով ռոբոտներ պատրաստել եւ նոր ծրագրեր մշակել:

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «ՎիվաՍելլ» ընկերության հետ համատեղ 5 կրթական հաստատությունների հանձնեց ուսումնական ռոբոտներ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ սա ինքնանպատակ չէ, քանի որ փոքրիկ հետազոտություն են անցկացնելու` պարզելու համար, թե «ինչպես են աշակերտները աշխատում այս դետալներով, որպեսզի դրա հիման վրա նախագծեն հայկական արտադրության ուսուցողական ռոբոտներ»:

Ռոբոտաշինությամբ զբաղվում են 10 տարեկանից բարձր պատանիները: Հայաստանում ռոբոտաշինությամբ հետաքրքրված պատանիները 100-ից ավելի են. «Մրցույթներին մասնակցել են շուրջ 150 երեխա, բայց միայն Պոլիտեխնիկի վարժարանում ռոբոտաշինության խմբակում 100-ից ավելի աշակերտ է հաճախում», - նշում է Վարդանյանը:


please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG