Մատչելիության հղումներ

Moody's-ը նվացեցնում է 6 եվրոպական երկրների վարկանիշները


Moody's գործակալությունը նվազեցրել է 6 եվրոպական երկրների պետական պարտքի սպասարկման վարկանիշները` մատնանշելով Եվրոպայում շարունակվող վարկային ճգնաժամի արդյունքում հնարավոր ռիսկերը:

Գործակալությունը մեկական աստիճանով պակասեցրել է Իտալիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Սլովակիայի եւ Մալթայի վարկանիշները: Իսպանիայի վարկանիշը նվազեցվել է 2 աստիճանով:

Moody's-ը նաեւ զգուշացրել է, որ կարող է առաջիկայում նվազեցնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրիայի վարկանիշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG