Մի խումբ բնապահպան ակտիվիստներ շարունակում են երկու օր սկսած նստացույցը Մաշտոցի փողոցի հարակից այգում, որտեղ տեղադրվում են Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները:
Բնապահպաններին հաջողվել է դադարեցնել այգում ընթացող շինարարությունը, եւ հիմա «ստիպված են հսկել», որպեսզի բանվորները չվերսկսեն աշխատանքը:
Ակտիվիստներից Մերի Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց պահանջն ուղղված է Երեւանի քաղաքապետարանին` անհապաղ դադարեցնել շինարարությունը, ապամոնտաժել տարածքում արդեն տեղադրված կրպակները:
«Եվ հանրությանը տեղեկացնի [քաղաքապետարանը], թե ինչ իրավական հիմքերով է որոշում կայացրել Աբովյանի տարածքից կրպակները ապամոնտաժել ու տեղադրել մեկ այլ հատվածում, որը տեղակայված է ծննդատան հարեւանությամբ եւ ընդհանուր օգտագործման տարածքում», - հավելեց նա` շեշտելով, որ «անօրինական են համարում քաղաքապետարանի այդ քայլը»:
Մեկ այլ ակտիվիստ` Մարիամ Սուխուդյանը վստահ է, որ «կա ալտերնատիվ». - «Ինչո՞ւ ստորգետնյա անցումում չտեղադրվեն այս կրպակները: Էլ Երեւանում տեղ չկա՞…»:
Այսօր այգում բացվեց լուսանկարիչ Հայկ Բիանջյանի շրջիկ ֆոտոցուցահանդեսը, որն անվանված է «Երեւանը երեկ եւ այսօր, իսկ վա՞ղը»:
«Ցուցադրված են լուսանկարներ, որտեղ պատկերված է պատմամշակութային Երեւանի մի ամբողջ շերտի ոչնչացում, որը վերջին 8 տարիների ընթացքում տարբեր շինարարական նախագծերի արդյունքում զոհ գնաց: Ցավոք սրտի, շարունակվում է պրոցեսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց լուսանկարիչը:
Բիանջյանը պատմում էր, որ Մաշտոցի այգին իր մանկության սիրելի պուրակն է եղել` առատ բնությամբ: Հիշում էր` Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ այստեղ անգամ բույսերի ցուցահանդես էր անցկացվում:
Ակտիվիստները ողջ օրը հերթափոխով այստեղ են անցկացնում, ցրտին դիմանալու համար տաք ըմպելիքներ են բերում ընկերների համար:
Մեր այցելության պահին բեռնատար մեքենան տարածքում մնացած շինտեխնիկան հեռացրեց:
Նախնական պայմանավորվածությամբ` բնապահպաններին վաղը կընդունի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բնապահպանները նաեւ ստորագրահավաք են իրականացնում, որին միանում էին տարածքի բնակիչներից, անցորդներից շատերը: